Աթերոսկլերոզ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Աթերոսկլերոզ, հունարեն՝ athere-շիլա, skleros-պինդ, քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է զարկերակների պատերում ճարպային ինֆիլտրացիայով և շարակցական հյուսվածքի ներաճումով։ Այդ գործոնների ազդեցությամբ առաջանում են ֆիբրոզ վահանիկներ, որոնք խցանում են անոթի լուսանցքը և տարբեր օրգաններում խանգարում են արյունահոսքը։ «Աթերոսկլերոզ» տերմինը կիրառվել է 1905 թվականին՝ F.Marchand-ի կողմից։ Աթերոսկլերոտիկ վահանիկները կարող են ոչ միայն մեխանիկորեն խանգարել արյունահոսքին, այլ նաև պատռվել՝ բերելով անոթների թրոմբոզի։ Աթերոսկլերոտիկ վահանիկները նաև թուլացնում են անոթի մեդիան (միջին շերտը), որը մեծացնում է անևրիզմաների գոյացման հավանականությունը։
Աթերոսկլերոզ | |
---|---|
Էնդոթելային դիսֆունկցիայի փուլերը աթերոսկլերոզի ժամանակ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | աթերոմա |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Atherosclerosis Վիքիպահեստում |
Զարկերակի պատի աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում միշտ հայտնաբերվում են խոլեստերինի կուտակումներ՝ թելքավոր (սպիական) հյուսվածքի բջիջների ու թելիկների հետ մեկտեղ։ Դա առիթ է հանդիսացել, որպեսզի խոլեստերինը համարվեր աթերոսկլերոզի առաջացման պատճառ։