USB ֆլեշ կրիչ
From Wikipedia, the free encyclopedia
USB ֆլեշ կրիչ շարժական արտաքին հիշողության սարք (պահոց) է, որը հիմնված է NAND տիպի ֆլեշ հիշողության վրա և ինտեգրացված USB 1.1 կամ 2.0 միջերեսի հետ։ Այն փոքրիկ, թեթև, շարժական և բազմաթիվ անգամներ գրելու-կարդալու ունակությամբ՝ ինֆորմացիա կրող սարք է, որը կարող է կրել մինչև 64 ԳԲ ինֆորմացիա։ Ֆլեշ կրիչը, արագ տիպի հիշողությամբ սարք է, որը ավելի հուսալի է, քան ճկուն մագնիսական սկավառակը (floppy)։ Ֆլեշ կրիչներում օգտագործվում է շարժական հիշողության սարքերի՝ USB Mass Storage ստանդարտը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարքը օգտագործելու համար, օպերացիոն համակարգը պետք է ունենա USB Mass Storage և ֆլեշ քարտում օգտագործվող ֆայլային համակարգի դրայվերների ապահովում։ Mac OS X օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները ունեն USB Mass Storage սարքավորումների ապահովում։ Microsoft Windows XP, 2000 և ME ևս ունեն այսպիսի սարքերի ապահովում, սակայն Windows-ի բոլոր նախկին տարբերակները պահանջում են դրայվեր, որը, սովորաբար, տրամադրում է արտադրողը։ Լինուքս միջուկում սպասարկումը ապահովված է սկսած 2.4 տարբերակից (2001)։