ISO 3166-2:AM
From Wikipedia, the free encyclopedia
ISO 3166-2:AM, ստանդարտացման միջազգային կազմակերպության ստանդարտ, որը համաձայն ISO 3166 ստանդարտի սահմանում է երկրորդ մակարդակի կոդերը Հայաստանի համար։ Ստանդարտն ընդգրկում է Հայաստանի 1 քաղաք և 10 մարզեր։ Յուրաքանչյուր կոդ բաղկացած է երկու մասից։ Համաձայն ISO 3166-1 ստանդարտի Հայաստանի համար Alpha2 կոդը AM-ն է և գծիկով գրված լրացուցիչ ծածկագիրը։ Մարզի, քաղաքի լրացուցիչ երկու տառանոց ծածկագիրը կազմվում է մարզի, քաղաք անվանմանը համահունչ։ Մարզերի և Երևանի քաղաքային կոդերը վերին մակարդակի AM դոմենային կոդերի ենթախումբ են, որոնք նշանակված են ISO 3166-1 ստանդարտներին համապատասխան։