Genesis (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
«Genesis», բրիտանական ռոք խումբ, ստեղծված 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը։ Խումբն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Ամբողջ աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 150 միլիոն տպաքանակ ալբոմ (որոնցից մոտ 22 միլիոնը ԱՄՆ-ում) և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների «Top 30»: Առավել հայտնի մասնակիցները՝ Փիթեր Գեբրիել և Ֆիլ Քոլինզը, իրականացրել են հաջող մենակատարային կարիերա։
Genesis | |
---|---|
Genesis խումբը Turn It On Again շրջագայության ժամանակ, 2007 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Գոդելմինգ, Սուրրեյ Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք, փոփ ռոք, արտ ռոք |
Գործունեություն | 1967 (1967)–1998 (1998) 2006-այժմ (Վերամիավորում 1982, 1999, 2000) |
Լեյբլ | Decca, Charisma, Atlantic |
Պարգևներ | |
Կայք | genesis-music.com |
Անդամներ | |
Մայք Ռեզերֆորդ Թոնի Բենքս Ֆիլ Քոլինզ | |
Նախկին անդամներ | |
Պիտեր Գեբրիել Քրիս Սթյուարտ Էնթոնի Ֆիլիպս Ջոն Սիլվեր Ջոն Մեյհյու Միկ Բեռնարդ Սթիվ Հեկետ Ռեյ Ուիլսոն | |
Genesis (band) Վիքիպահեստում |
Խումբը պարբերաբար փոխել է կազմը. ամենալուրջ փոփոխությունը կայացել է 1975 թվականին, երբ խմբից հեռանում է Գեբրիելը և հիմնական վոկալիստ դառնում է թմբկահար Քոլլինզը։ Իր հերթին, Քոլլինզին 1997 թվականին, այսօրվա դրությամբ վերջին «Calling All Stations» ալբոմի ձայնագրությունից առաջ, փոխարինում է Ռեյ Ուիլսոնը՝ Stiltskin խմբի նախկին մասնակիցը։ Կապված այդ ալբոմի կոմերցիոն անհաջողության հե՝, խումբը հայտարարում է լուծարման մասին, սակայն 2006 թվականի հոկտեմբերին Քոլլինզը, Ռեզերֆորդը և Բենքսը նորից միավորվում են համերգային շրջագայության համար։
2010 թվականի մարտի 15-ին խումբը ընդգրկվում է Ռոքնռոլի փառքի սրահ։ Խմբի ապագան մնում է անորոշ՝ կապված Ֆիլ Քոլինզի երաժշտական կարիերայի ավարտի հետ և խմբի մյուս անդամների մենակատարային նախագծերի հետ։ Վերջերս Ֆիլ Քոլինզը հարցազրույց է տալիս The Guardian հրատարակչությանը, որում պատմում է, որ մտածում է վերադառնալ ստեղծագործական երաժշտական գործունեության, չնայած լսողության հետ կապված խնդիրներին[1]։