Ֆլանդրիա (կոմսություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլանդրիա (հոլ.՝ Graafschap Vlaanderen, ֆր.՝ Comté de Flandre, արևմտ․ ֆլամանդ․՝ Groafschap Vloandern, ռուս.՝ Фландрия), միջնադարյան կոմսություն, որի սահմանները մշտապես վիճարկվել են 866 թվականից (ստեղծման տարեթիվ) մինչև 1384 թվականը (վերջին ֆլամանդական կոմս Լյուդովիկոս II Մալացու մահվան տարեթիվ) տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ 15-րդ դարում մտել է Բուրգունդական դքսության կազմի մեջ, այնուհետև եղել է Հաբսբուրգյան Նիդեռլանդների մաս։ Ֆլանդրիայի արևմտյան տարածքները նվաճվել են ֆրանսիացիների կողմից Ֆրանցիսկ I-ի և Լյուդովիկոս XIV-ի օրոք։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլանդրիա
Արագ փաստեր Ֆլանդրիա, Կարգավիճակ ...
Ֆլանդրիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | countship? | ||||
Մայրաքաղաք | Բռյուգե | ||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Հիմնադրված է | 866 թ. | ||||
Փակել
Որպես քաղաքական կազմավորում՝ Ֆլանդրիան դադարել է գոյություն ունենալ 1795 թվականին՝ ֆրանսիացիների կողմից Ավստրիական Նիդեռլանդների նվաճումով։