Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)), ֆիզիկայի ամենամյա մրցություն է՝ միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որը Գիտական միջազգային օլիմպիադաներից մեկն է։ Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավայում (Լեհաստան)՝ 1967 թվականին։
Ամեն ազգային պատվիրակություն բաղկացած է առավելագույնը հինգ աշակերտներից և երկու ղեկավարից։ Ղեկավարները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և ֆիզիկայի առարկային։ Ղեկավարներին կարող են նաև ուղեկցել ցանկացած թվով դիտորդներ։ Աշակերտները հանձնում են անհատական աշխատանքներ՝ տեսական և գործնական։ Ըստ արդյունքների՝ աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով կամ գովասանագրերով։
Տեսական փուլը տևում է 5 ժամ, բաղկացած է երեք առաջադրանքներից։ Առաջադրանքները սովորաբար բաղկացած են մի քանի ենթահարցերից։ Փորձնական մասը կարող է բաղկացած լինել մեկ կամ երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հինգը ժամ։