Քրիստոսին ծաղրելը (Չիմաբուե)
From Wikipedia, the free encyclopedia
«Քրիստոսին ծաղրելը» կամ «Ծաղրված Քրիստոսը» 13-րդ դարի իտալացի նկարիչ Չիմաբուեի փոքր հաստոցային երփնագիր։ Նկարված է տեմպերայով բարդիի տախտակի վրա։ Այն պատկերում է Հիսուսին ծաղրելը և մեկն է այն երեք վահանակներից, որոնք հայտնի են Չիմաբուեի «Բարեպաշտություն» երկպատկերից։ Այն հայտնաբերվել է Ֆրանսիայի հյուսիսում մի տարեց կնոջ խոհանոցում։ 2019 թվականի հոկտեմբերին այն աճուրդում վաճառվել է 24 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է 16-րդ դարից առաջ արվեստի գործի համար[1][2]։ Ենթադրվում է, որ սա Չիմաբուեի առաջին աշխատանքն է, որը վաճառվել է աճուրդում։ Արտահանման արգելքից հետո՝ 2023 թվականին, այն ձեռք է բերել Լուվրը։
Արագ փաստեր Քրիստոսին ծաղրելը, տեսակ ...
Փակել