Փոլ Ռադ
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Ստեֆան Ռադ (անգլ.՝ Paul Stephan Rudd, ապրիլի 6, 1969(1969-04-06)[1][2], Փասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]) ամերիկացի դերասան, կատակերգու, սցենարիստ ու պրոդյուսեր։ Սովորել է Կանզասի համալսարանում և Ամերիկայի դրամատիկ արվեստների համալսարանում՝ նախքան դերասանական իր առաջին դեբյուտը՝ 1992 թվականին, Ազգային հեռարձակման կազմակերպության դրամաների շարքից՝ «Քույրեր» (Sisters) դրամայում[5]։
Փոլ Ռադ անգլ.՝ Paul Rudd | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1969(1969-04-06)[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Փասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Կրթություն | Shawnee Mission West High School?, Կանզասի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1991)[4] և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կատակերգու |
Ընտրանի | Anchorman: The Legend of Ron Burgundy? և Մրջյուն-մարդ |
Ամուսին(ներ) | Ջուլի Յաեգեր |
Երեխա(ներ) | Ջեք Ռուդ և Դարբի Ռուդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Writers Guild of America, East? |
Ռադի մասնակցությամբ ֆիլմերն են. «Անտեղյակ» (Clueless, 1995), «Հելլոուին. Մայքլ Մայերսի անեծքը» (Halloween: The Curse of Michael Myers, 1995), «Ռոմեո+Ջուլիետ» (Romeo+Juliet, 1996), «Ամերիկյան թաց և տաք ամառը» (Wet Hot American Summer, 2001), «Հեռուստահաղորդավար. Ռոն Բուրգունդիի լեգենդը» (Anchorman. The Legend of Ron Burgundy, 2004), «40ամյա կույսը» (The 40year old Virgin, 2005), «Մի քիչ հղի» (Knocked Up, 2007), «Արդեն 40» (This Is 40, 2012), «Համր» (Mute, 2018), «Իդեալական տուն» (Ideal Home, 2018), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captian America. Civil War, 2016), «Մրջյուն-մարդ» (Ant-Man, 2015)՝ Մարվելի կինեմատոգրաֆիական տիեզերքում, «Մրջյուն-մարդը և Կրետը» (Any-Man and the Wasp, 2018), «Վրիժառուներ. Վերջնախաղ»(Avengers: Endgame, 2019)[6] և այլն։
Բացի Ռադի կինոյի կարիերայից, նա եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային շոուներում, այդ թվում Ազգային հեռարձակման ընկերության (NBC) «Ընկերներ» (Friends) սիթքոմում՝ Մայք Հանինգի դերում։ Նա երկակի դերակատարմամբ նկարահանվել է Նեթֆլիքսի «Ապրել քեզ հետ» (Living with yourself) կատակերգական սերիալում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ հեռուստատեսային երաժշտական և կատակերգական շարքերում լավագույն դերասան անվանակարգում։ 2015 թվականի հուլիսին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը[7]։ 2019 թվականին նրա անունը հայտնվել է Forbes Celebrity 100-ի ամենամյա ցուցակում[8]։