Փիքսար
From Wikipedia, the free encyclopedia
Pixar Animation Studios (Փիքսար Էնիմեյշըն Ստուդիոս), ընկերություն, որն աշխատում է համակարգչային անիմացիայի ոլորտում։ Գտնվում է Կալիֆոռնիայում, ԱՄՆ։
Փիքսար | |
---|---|
Տեսակ | Buena Vista Motion Pictures Group (Disney) օժանդակ ընկերություն |
Հիմնադրված է | փետրվարի 3, 1986 |
Հիմնադիր | Էդ Կատմուլ և Alvy Ray Smith? |
Վայր | Էմերիվիլ, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Փիթ Դոքթեր |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Արտադրանք | RenderMan, Marionette |
Աշխատողների թիվ | 1233 մարդ (հունվար 2020)[1] |
Մայր ընկերություն | The Walt Disney Studios |
Նախկին | Lucasfilm |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Սթիվ Ջոբս[2][3] |
Կայք | pixar.com(անգլ.) |
Պորտալ | Պորտալ:Պիքսար |
Pixar Վիքիպահեստում |
Pixar ընկերությունը հիմնադրել է Ջորջ Լուկասը 1979 թվականին «Աստղային պատերազմների» հաջողությունից հետո (այդ ժամանակ ընկերությունը կոչվում էր «Computer Division» և Lucasfilm-ի ենթաբաժինն էր)։
1986 թվականին Սթիվ Ջոբսը գնեց ընկերությունը 10 միլիոն դոլարով։ Ընկերության նոր ղեկավար դարձավ Էլվի Ռեյ Սմիթը, ով առաջարկեց ընկերությունը անվանել PIxar[4]:
2006 թվականին, երկար բանակցություններից հետո ընկերությունը 7,4 միլիարդ դոլարով գնվեց Walt Disney Pictures-ի կողմից, ինչը Սթիվ Ջոբսին դարձրեց Walt Disney-ի խոշոր բաժնետեր։
Խաղալիքների պատմություն, Ֆլիքի արկածները, Հրեշների ընկերություն և Նեմոյի որոնումները անիմացիոն լիամետրաժ ֆիլմերը բերեցին ընկերությունը մոտ 2,5 միլիարդ դոլար։ Փիքսար ընկերության անիմացիոն ֆիլմերը տարբեր տարիների արժանացել են ավելի քան 12 Օսկարի տարբեր անվանակարգերում։ Առաջինը Փիքսար ընկերությունը ստացել է 1988 թվականին «Անագե խաղալիքը» անիմացիոն ֆիլմի համար՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ 2003 թվականին վերջինս համալրել է Կոնգրեսի գրադարանի Ֆիլմերի ազգային ռեեստրը՝ որպես պատմամշակութային և էսթետիկ նշանակություն ունեցող ֆիլմ։
Չնայած որ ընկերութունը հայտնի է ի շնորհիվ մուլտիպլիկացիոն ֆիլմերի, այնուամենայնիվ Փիքսարը հանդիսանում է եռաչափ գրաֆիկական առաջատար լուծումներ առաջարկող լավագույն ընկերություններից մեկը։ Մասնավորապես Փիքսարը մշակում և վաճառում է RenderMan ծրագրային ապահովումը, որը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ վիզուալ էֆեկտներով ֆոտորեալիստիկ պատկերներ, որոնք օգտագործվել են «Տիտանիկ», «Մատրիցա», «Մատանիների տիրակալ» և այլ ֆիլմերում։