Փիթեր Գեբրիել
Բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգահան (ծնված 1950 թ.) / From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Գեբրիել (փետրվարի 13, 1950(1950-02-13)[16][17][18][…], Chobham, Surrey Heath, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան, երաժիշտ, պրոդյուսեր և ակտիվիստ։ Հանրաճանաչ է դարձել «Genesis» պրոգրեսիվ ռոք խմբում հանդես գալով[2]։ 1975 թվականին Genesis-ից հեռանալուց հետո, սկսում է անհատական կարիերա և «Solsbury Hill »-ի հետ թողարկում իր առաջին սինգլը։ 1986 թվականին նրա «So» ալբոմը դարձել է ամենաշատ վաճառվածը, այն Մեծ Բրիտանիայում՝ 3 , իսկ ԱՄՆ-ում 5 անգամ դառնում է պլատինե։ Նրա ալբոմի «Sledgehammer» սինգլը «MTV Awards»-ում ռեկորդային 9 մրցանակ է ստանում և ըստ 2011 թվականի զեկույցի՝ համարվում է «MTV Awards»-ի բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տեսահոլովակը[19]։
Գեբրիելը 1982 թվականին հիմնադրել է «WOMAD» փառատոնը[20]։ «Real World Record» ապրանքանիշի միջոցով Գեբրիելը իր ներդրումն ունի համաշխարհային երաժշտության մեջ։ Նա համարվում է «OD2» առաջին առցանց երաժշտության ներբեռնման ծառայության համահիմնադիրներից մեկը[21]։
Փիթեր Գեբրիելը ներգրավված է եղել բազմաթիվ բարեգործական ծրագրերում։ 1980 թ. նա թողարկեց ռասսայական խտրականության վերաբերյալ «Biko» սինգլը[20]։ Նա մասնակցել է մարդասիրական համերգների, 1988 թվականին նա մեկնում է «Human Rights Now» շրջագայության։ 1992 թվականին հիմնադրում է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող
«Witness» կազմակերպությունը[20]։
2007 թվականին Գեբրիելը Ռիչարդ Բրենսոնի հետ կատարելագործեց «The Elders» մարդասիրական կազմակերպությունը, որը հիմնադրել էր Նելսոն Մանդելան[22]։
Փիթեր Գեբրիելը երեք անգամ հաղթել է «Brit Awards» -ում, իսկ 1987-ին՝ «Best British Male»-ում[23]։ Նա ստացել է 6 «Գրեմմի»[24], 13 «MTV Awards» , առաջին «Pioneer» մրցանակը «BT Digital Music Awards»-ում[25], «Q» ամսագրի «Lifetime Achievement» մրցանակը[26]։ Ստացել է նաև «Ivor Novello Award» մրցանակ[27] և «Polar Music Prize»[28]։
Նա ստացել է մրցանակ ամենամյա «BMI London Awards» 57-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Երաժշտություն արտադրողների վրա ունեցած ազդեցության համար»[29]։
Իր բազմամյա մարդասիրական գործունեության համար 2006 թվականին Փիթեր Գեբրիելը ստացավ «Նոբելյան Մրցանակ»[30]։
«Time» շաբաթաթերթը նրան անվանեց 2008-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[31]։
«AllMusic»-ը Գեբրիելին նկարագրել է որպես՝ ռոքի ամենահիասթափեցնող և ամենաքաղաքականացված երաժիշտ[32]։
2010 թվականին նրան ներգրավել են« Ռոքնռոլի Փառքի Սրահում»՝ որպես «Genesis»-ի անդամ[33], իսկ 2014-ին՝ որպես մեներգիչ[34]։
2015 թվականին մարտին երաժշտության ոլորտում իր նվաճումների համար Հարավային Ավստրալիայի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։