Ցիզապրիդ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ցիզապրիդ (Cisapride), գաստրոպրոկինետիկ դեղամիջոց, որը խթանում է ԱՍՏ-ի վերին բաժինների շարժողականությունը։ Այն գործում է ուղղակիորեն որպես սերոտոնինի 5-HT4 ընկալիչների ագոնիստ և անուղղակիորեն որպես պարասիմպաթոմիմետիկ միջոց։ Սերոտոնինային ընկալիչների խթանումը մեծացնում է ացետիլխոլինի ձերբազատումը աղիքային նյարդային համակարգում։ Այն վաճառվել է Prepulsid (Janssen-Ortho) և Propulsid (ԱՄՆ-ում) ապրանքային անվանումներով։ Այն հայտնաբերվել է Janssen Pharmaceuticals-ի կողմից 1980 թվականին։ Շատ երկրներում այն կա՛մ հանվել է շուկայից, կա՛մ դրա ցուցումները սահմանափակվել են սրտի լուրջ կողմնակի ազդեցությունների հաճախականության պատճառով[2]։ Propulsid-ը կապված էր երեխաների մահվան հետ[3]։
Ցիզապրիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₃H₂₉ClFN₃O₄ |
Մոլային զանգված | 7,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 81098-60-4 |
PubChem | 6917698 |
EINECS համար | 279-689-7 |
SMILES | COC1CN(CCC1NC(=O)C2=CC(=C(C=C2OC)N)Cl)CCCOC3=CC=C(C=C3)F |
ЕС | 279-689-7 |
ChEBI | 5292927 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Այս դեղամիջոցի կոմերցիոն պատրաստուկները միացության երկու էնանտիոմերների ռացեմիկ խառնուրդն են։ (+) էնանտիոմերն ինքնին ունի հիմնական դեղաբանական ազդեցությունները և չի առաջացնում խառնուրդի վնասակար կողմնակի ազդեցությունները[4]։