Տուբերկուլին
From Wikipedia, the free encyclopedia
Տուբերկուլին, այլ կերպ մաքրված սպիտակուցի ածանցյալ, սպիտակուցների կոմբիանցիա, որն օգտագործվում է տուբերկուլյոզի ախտորոշման համար[1]։ Այդ օգտագործումը նշվում է որպես տուբերկուլինի մաշկային թեստ և խորհուրդ է տրվում իրականացնել ռիսկային գոտում գտնվող հիվանդների մոտ[2]։ Ներարկումն իրականացվում է մաշկի մեջ[2]։ 48-72 ժամ անց եթե մաշկի վրա նկատվում է 5-11 մմ տրամագծով այտուցված հատված, ապա թեստը դրական է համարվում[2]։
Տուբերկուլին | |
---|---|
Տեսակ | Հիմնական դեղամիջոցներ |
Հոմանիշներ | Ապլիսոլ, Մանտու, PPD և այլն |
Կիրառում | օգտագործվում է տուբերկուլյոզի ախտորոշման համար |
Գործածության եղանակ | մաշկային ներարկում |
Կողմնակի ազդեցություններն են կարմրությունը, քորը և ներարկման հատվածում ցավը[1]։ Կարող են հանդիպել ալերգիկ ռեակցիաներ[1]։ Թեստը կարող է ցույց տալ սխալ դրական արդյունք այն անձաց մոտ, ովքեր թեստից կարճ ժամանակ առաջ ստացել են ԲՑԺ (Կալմետ-Գերենի Բացիլ, ԿԳԲ, անգլերեն՝ BCG (Bacillus Calmette-Guerin)) պատվաստում կամ վարակված են եղել այլ միկոբակտերիաներով[2]։ Թեստը կարող է ցույց տալ սխալ բացասական արդյունք նրանց մոտ, ովքեր վարակված են 10 շաբաթից քիչ ժամանակահատված, 6 ամսականից փոքր են կամ վարակված են եղել երկար տարիներ[2]։ Թեստը անվտանգ է հղիների համար[2]։ Տուբերկուլինը պատրաստվում է Mycobacterium tuberculosis-ի հանուկից[1]։
Տուբերկուլը հայտնագործել է Ռոբերտ Կոխը 1890թ․-ին[3]։ ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում տուբերկուլինը ներկայացվում է որպես առողջապահության համակարգում ամենաէֆեկտիվ և ամենաանվտանգ դեղ[4]։ Զարգացող երկրներում մեկ չափաբաժնի մեծածախ գինը 0․22 դոլար է[5]։ ԱՄՆ-ում թեստը 25 դոլարից պակաս արժե[6]։