Տելնյաշկա
From Wikipedia, the free encyclopedia
Տելնյաշկա (ռուս.՝ тельняшка) (խոսակցական՝ տելնիկ (ռուս.՝ тельник)), ծովային տրիկոտաժե վերնաշապիկ, որը հագնում են մարմնի վրա, այստեղից էլ անունը՝ մարմին-тело (տելո)։ Պատրաստվում է կապույտ և սպիտակ հաջորդող շերտերով տրիկոտաժե գործված կտորից։ Ռուսական ծովային նավատորմիղում տրամադրվում է նավաստիներին, ավագներին, ռազմածովային հաստատությունների կուրսանտներին, ծովային հետևակի և օդային դեսանտային զորքերի զինծառայողներին[1]։
Առաջին տելնյաշկաները հայտնվեցին առագաստային նավատորմի ժամանակ։ Ռուսաստանում դրանք ներմուծեց Մեծ Իշխան Կոստանդին Նիկոլաևիչ Ռոմանովը 1874 թվականին։