Տալլինի պատեր
From Wikipedia, the free encyclopedia
Տալլինի պատեր (էստ․՝ Tallinna linnamüür), պարիսպների ու աշտարակների ամբողջություն, որ շրջապատում է միջնադարյան Տալլինի Հին քաղաքը։
Տալլինի առաջին պատերի կառուցումն սկսվել է 1265 թվականին Մարգարետ Սամբիրիայի կողմից. դրանք հայտնի են Մարգարետի պատ անունով։ Պատն ուներ 5մ-ից պակաս բարձրություն, 1.5մ հաստություն[1]։
Տալլինի պատերը հայտնի են 1248 թվականից, սակայն մինչև օրս պահպանված ամենահին պատերն ու աշտարակները վերաբերում են 14-րդ դարին։ Կառուցումը շարունակվել է 15-րդ դարում, ամրությունների վերակառուցումն ավարտվել է 1520-ական թթ.։ Դրանք գրեթե ամբողջովին պահպանվել են։ 16-րդ դարի վերջին կառուցված էին 26 աշտարակ, որոնցից պահպանվել են 18-ը։ Պատերն ունեցել են 8մ բարձրություն, 2,85 մ հաստություն։
Ամենաբարձր աշտարակը Կյուստերի աշտարակն է (30մ)։
Տալլինի պատի շնորհիվ է նաև, որ Տալլինի հին քաղաքն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Տալլինի պատի նման պատով է շրջապատված եղել նաև Տարտու քաղաքը, սակայն դրանք ավերվել են 18-րդ դարում։