Տաթևի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Տաթևի վանքն իբրև ուսումնագիտական կենտրոն ունեցել է զարգացման երկու կարևոր շրջան` վարդապետարանական և համալսարանական։ Տաթևի վարդապետարանը, որը հիմնադրվել է 10-րդ դ. սկզբին (երբ օծվել է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին), 14-րդ դարում (1390 թ.) արդեն հիշատակվում է որպես համալսարան (հնարավոր է և ավելի վաղ հիմնադրված լինելը)։ Ինչպես նշում է Հրավարդ Հակոբյանը "Տաթևի 10-րդ դ. համալսարանը քրիստոնեական բովանդակ աշխարհում առաջինն էր"[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)
Տաթևի համալսարան | |
---|---|
Տեսակ | կրթօջախ և հուշարձան |
Հիմնադրված է | 1373 թ. |
Ռեկտոր | Հովհան Որոտնեցի |
Սպեցիալիտետ | փիլիսոփայություն և աստվածաբանություն, գեղագրություն և մանրանկարչություն, երաժշտություն |
Դասախոսներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Տաթևի վանք (ներկայիս Հայաստան) |
Այն աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է, որի սաներն ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն, մանրանկարչություն, երգ և երաժշտություն, և այլն։ Համալսարանը կարևորագույն նշանակություն ուներ` խթանելով նմանատիպ կրթական կենտրոնների հիմնադրումը Սյունիքի գրեթե բոլոր վանքերում, օրինակ` Գնդեվանքում, Ցախացքարում և Բղենո-Նորավանքում։
Տաթևի համալսարանը հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թվականներին։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թվականներին։
Հովհան Որոտնեցին մինչ այդ դասավանդում էր Գլաձորի համալսարանում և, տեղափոխվելով Տաթևի վանք, հիմնում է նոր համալսարան՝ կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կանոնակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն էլ ավելի բարձրացավ Հովհան Որոտնեցու հայտնի աշակերտ Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին. համալսարանը դառնում է համայն հայության գիտակրթական և մշակութային կենտրոն։
- Գրիգոր Տաթևացի
(1449 թ. ձեռագրից) - Գրիգոր Տաթևացու մանրանկար, 1297 թ․
- Գրիգոր Տաթևացի, նկարիչ Հովնաթան Հովնաթանյան
- Գրիգոր Տաթևացի, խորաքանդակ Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին
Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայական-աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։ Ուսումը, ինչպես և Գլաձորի համալսարանում, տևում էր 7-8 տարի։
Բացի 500 հոգևորականներից, Տաթևի համալսարանում ապրում էին փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ։
Համալսարանը թալանվել և ամբողջությամբ հրկիզվել է 1435 թվականին, Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու և ժառանգի կողմից։