Վիննենջերի բազմանիստերի մոդելների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հոդվածը պարունակում է Մագնուս Վենինջերի «Բազմանիստերի մոդելներ» գրքից համասեռ և աստղաձև բազմանիստերի ցանկ։
Գիրքը գրված է որպես բազմանիստերի ֆիզիկական մոդելների կառուցման ուղեցույց։ Գիրքը ներառում է նիստերի տարրերի գծագրերեր, կառուցման, դրա համար օգտակար ցուցումներ, ինչպես նաև տեսության կարճ նկարագրություն։ Գիրքը ներառում է 75 ոչ պրիզմատիկ համասեռ բազմանիստեր և ուռուցիկ կանոնավոր և կիսականոնավոր բազմանիստերի 44 աստղաձևեր։
Այստեղ թվարկված մոդելներին կարելի է հղում կատարել որպես «N համարի Վեննինջերի մոդել» կամ, կարճության համար՝ WN:
Բազմանիստերը բաշխված են հինգ աղյուսակներում. կանոնավորներ (1–5), կիսականոնավորներ (6–18), կանոնավոր աստղաձև բազմանիստեր (20–22, 41), աստղաձև ձևեր և միացումներ (19–66) և համասեռ աստղաձև բազմանիստեր (67–119): Չորս կանոնավոր աստղաձև բազմանիստեր ներկայացված են երկու անգամ, քանի որ նրանք պատկանում են և՛ համասեռ, և՛ աստղաձև բազմանիստերին։