Վիմինալ (բլուր)
From Wikipedia, the free encyclopedia
Վիմինալ բլուր (լատին․՝ Collis Viminalis, իտալ.՝ Viminale) Հռոմի յոթ բլուրներից ամենափոքրը։ Գտնվում է Կվիրինալ և Էսկվիլին բլուրների միջև։ Հռոմի օպերային թատրոնը և Տերմինի երկաթուղային կայարանը գտնվում են Վիմինալ բլրի վրա։ Բլրի գագաթին գտնվում է Վիմինալե պալատը, որի հարկի տակ Ներքին Գործերի նախարարության գլխավոր վարչությունն է։ Ներկայումս «Il Viminale» տերմինը նշանակում է Ներքին Գործերի նախարարություն։ Ըստ Լիվիոսի՝ բլուրը Հռոմ քաղաքի մաս դարձավ Կվիրինալ բլրի հետ միաժամանակ Սերվիուս Տուլիուսի՝ Հռոմի 6-րդ թագավորի օրոք, Ք.ա. 6-րդ դարում[1]։
Արագ փաստեր Վիմինալ, Տեսակ ...
Վիմինալ | |
---|---|
Տեսակ | բլուր |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածք | Հռոմ |
ԲԾՄ | 57 մետր |
Մասն է | Հռոմի բլուրներ |
Փակել