Վարձակալում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսական Վարձակալությունը (անգլերեն՝ leasing, լիզինգ) իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում և վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով վերջինիս փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով։ Վարձակալումը տեսականորեն համարվում է վարկին շատ մոտ ներդրման ձև, քանի որ համապատասխանում է ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքներին, սակայն իրավաբանական լիզինգը վարկի տրամադրում չի կարող համարվել։ Կարելի է համարել, որ լիզինգը ապահովված գործարք է, քանի որ վարձատուին թույլ է տալիս փոքրացնել ակտիվային գործառնությունների ռիսկը, պայմանագրի ընթացքում նա շարունակում է մնալ լիզինգի առարկայի սեփականատերը և վարձակալի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է այն իրացնել։ Ներդրումների ֆինանսավորման այս ձևը գրավիչ է նաև վարձակալի համար, քանի որ այն թույլ է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից։ Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատուն պայմանավորվում է վարձակալի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը։ Այս դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։ Ֆինանսական վարձակալության առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք, ինչպես նաև պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը վարձակալած գույքն անցնում է վարձակալի սեփականությանը՝ նրա կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |