Ստրկությունն Աֆրիկայում
From Wikipedia, the free encyclopedia
Ստրկությունն Աֆրիկայում, հայտնի է ոչ միայն անցյալում, այլև շարունակում է գոյություն ունենալ ներկայումս։ Ստրկությունը սովորական է Աֆրիկայի տարբեր մասերում, ինչպես հին աշխարհի մնացած մասերում։ Աֆրիկյան շատ համայնքներ, որտեղ ստրուկները կազմում էին բնակչության մեծամասնությունը, նրանց տրվում էին որոշակի իրավունքներ, և չէին հանդիսանում տիրոջ սեփականությունը[1][2][3]։ Բայց արաբական և անդրատլանտյան ստրկավաճառության գալուստով այդ համակարգերը փոխվեցին, և ստրուկները սկսեցին որպես կենդանի ապրանք բերվել Աֆրիկայից դուրս գտնվող ստրուկների շուկաներ[4]։
Աֆրիկայի ստրկությունը պատմական ժամանակներում ունեցել է տարբեր ձևեր, որոնք երբեմն լիովին չեն համապատասխանում մնացած աշխարհում ընդունված ստրկության հասկացությանը։ Աֆրիկայի այս կամ այն մասերում հանդիպում էին ստրկատիրական կախվածություն, պատերազմի արդյունքում ստրկություն, ռազմական ստրկություն և քրեական ստրկություն[5]։
Չնայած այն հանգամանքին, որ ստրուկների որոշ խմբաքանակներ բերվում էին ենթասահարական ներքին շրջաններից, ստրկավաճառությունը աֆրիկյան համայնքների մեծ մասի տնտեսության և կյանքի նշանավոր մաս չէր։ Մարդկանց թրաֆիքինգը մեծ մասշտաբներ ձեռք բերեց անդրմայրցամաքային երթուղիների բացումից հետո։ Աֆրիկայի գաղութացման ընթացքում ստրկության բնույթի նոր փոփոխություն տեղի ունեցավ, և 19-րդ դարի սկզբին սկսվեց ստրկությունը վերացնելու շարժումը։