Ստեփանոս Ա Ալուզ
Ամյուկի իշխան, Աղթամարի կաթողիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Ա Ալուզ (ծննդյան թվականն անհայտ - մոտ 1185-1190 թվականների ընթացքում), Վասպուրականի Ամյուկ բերդի իշխան, հաջորդել է հորը՝ կյուրապաղատ Աբդլմսեհ Բ Արծրունուն, ապա դարձել Աղթամարի կաթողիկոս, փոխարինելով եղբորը՝ Դավիթ Ա-ին, մոտ 1165 - մոտ 1185-1190 թվականների ընթացքում։ Ստեփանոս Ալուզը Ամյուկի իշխան, կյուրապաղատ Աբդլմսեհ Բ-ի և Ծաղկոտնի և Կոգովիտի իշխան Ալուզի որդու՝ Արևելյան տուկ (դուքս) Գրիգորի դուստր Մարիամի որդին, Աղթամարի կաթողիկոս Դավիթ Ա-ի եղբայրը։ Սերվում էր Արծրունիների իշխանական տոհմի ճյուղերից մեկից, Խեդենեկյանների (միայն պատմագիտության մեջ կիրառվող) իշխանական տոհմից։ Մոր պապի անունով կոչվել է Ալուզ։ Ստեփանոս Ալուզի որդին էր Ամյուկի իշխան Խեդենեկ Բ Արծրունին։
Արագ փաստեր Ամյուկի իշխան, 1021- մոտ 1125 ...
Ստեփանոս Ա Ալուզ Ստեփաննոս Ալուզ | ||
Արծրունիների զինանշանը | ||
| ||
---|---|---|
1021- մոտ 1125 | ||
Նախորդող | Աբդլմսեհ Բ Արծրունի | |
Հաջորդող | Խեդենեկ Բ Արծրունի | |
Մասնագիտություն՝ | քրիստոնյա քահանա | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 12-րդ դար | |
Վախճանի օր | մոտ 1185/1190 | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Հայր | Աբդլմսեհ Բ Արծրունի | |
Մայր | Մարիամ | |
Զավակներ | Խեդենեկ Բ Արծրունի |
Փակել
Արագ փաստեր Ստեփանոս Ա Ալուզ, Ընդհանուր տեղեկություններ ...
Ստեփանոս Ա Ալուզ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Կաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի |
Գահակալություն | մոտ 1165– մոտ 1185/1190 |
Իրավանախորդ | Դավիթ Ա կամ Գրիգոր Ա[1] |
Իրավահաջորդ | Գրիգոր Բ[1] |
Ծնվել է | 12-րդ դար |
Ծննդավայր | Ամյուկ, Վասպուրական |
Մահացել է | մոտ 1185/1190 |
Մահվան վայր | Աղթամար Վասպուրական |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Կաթողիկոս |
Փակել