Ստաս Նամին
From Wikipedia, the free encyclopedia
Ստաս Նամին պաշտամունքային երևույթ է Ռուսաստանում։ Սովետական ռոք- հիմնադիրներից մեկը, լեգենդար «Ծաղիկներ» խմբի, որն իր համարյա հիսունամյա գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 60 մլն ձայնապնակ Սովետական Միության և Արևելյան բլոկի երկրների տարածքում, ստեղծող և ղեկավար, բազմաթիվ հանրաճանաչ («Ամառային երեկո», «Իսկապես կարոտ», «Մենք ձեզ երջանկություն ենք ցանկանում» և այլ) երգերի հեղինակ։ Կազմակերպել է Ռուսաստանում առաջին անկախ պրոդյուսերական SNC կենտրոնը, որտեղից դուրս են եկել ռուսական «աստղերից» շատերը, որոնցից մեկն էլ Նամինի ստեղծած «Corky Park» խումբն էր։ Երկրում առաջին պոպ- և ռոք-փառատոնների, այդ թվում՝ «Միասնական աշխարհ», «Ռոք Կրեմլից», 1989 թ. Լուժնիկիում կայացած Խաղաղության փառատոնի և այլ փառատոնների կազմակերպիչն է, առաջին մասնավոր անտրեպրիզների հիմնադիր։ Ստեղծել է ձայնագրական ընկերություն, ռադիոկայան, հեռուստաընկերություն, համերգային գործակալություն, դիզայնի ստուդիա ևն, որոնք, կոտրելով պետոության մենաշնորհը, ռուսական շոու-բիզնեսի սկիզբն են դրել։ Կազմակերպել է առաջին ոչ պետական սիմֆոնիկ նվագախումբը և երկրում առաջին մյուզիքլի թատրոնը։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ստաս Նամին | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Стас Намин |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1951(1951-11-08)[1] (72 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | արտ ռոք, բլյուզ ռոք, ֆոլկ ռոք, ջազ, սիմֆոնիկ երաժշտություն և սիմֆո ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, նկարիչ, կիթառահար, լուսանկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, impresario, ռոք երաժիշտ և թատերական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ, Սիտար և ստեղնաշարային գործիքներ |
Կրթություն | Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական դպրոց, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան (1978) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1983) |
Անդամակցություն | Ստաս Նամինի «Ծաղիկներ» խումբ |
Ամուսին | Լյուդմիլա Սենչինա |
Պարգևներ | |
Կայք | stasnamin.com |
Stas Namin Վիքիպահեստում |
«Ստաս Նամինը արտակարգ բազմակողմանի անձնավորություն է, կարելի է ասել, Վերածնունդի դարաշրջանի մարդ։ Թատերական և կինոռեժիսոր։ Երաժիշտ և կոմպոզիտոր, նկարիչ և լուսանկարիչ, պրոդյուսեր և «աստղեր» հայտնաբերող, բազմաթիվ նորարարական ծրագրերի հեղինակ։» «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» օրաթերթ, 21.04.2000
2000-ից ի վեր Նամինը զբաղվել է անհատական ստեղծագործությամբ։
Որպես թատերական ռեժիսոր ու պրոդյուսեր Նամինը իր 1999 թ. ստեղծած թատրոնում զբաղվում է ներկայացումների բեմադրությամբ, որոնցից առաջիններն էին ամերիկյան հանրահռչակ «Մազեր» մյուզիքլը և «Հիսուս Քրիստոս Սուպերաստղ» ռոք-օպերան. երկուսն էլ արդեն 18 տարի է բեմահարթակից չեն իջնում։ Նամինի թատրոնի վերջին ներկայացումներից է 1913 թվականի «Հաղթել արեգակին» ավանգարդային օպերայի վերականգնված բեմադրությունը, որը 2015-ին ներկայացվել է երեք հայտնի միջազգային բեմահարթակներին և քննադատների ու արվեստագետների բարձր գնահատականի է արժանացել՝ ժամանակակից արվեստի խոշորագույն «Արտ-Բազել» ցուցահանդեսում, Մոսկվայի ժամանակակից արվեստի բիեննալեում և փարիզյան ամենամյա FIAC ցուցահանդես-տոնավաճառում։
«Ծաղիկներ» խմբի հետ Abbey Road-ում ձայնագրել և լույս է ընծայել երկու նոր աուդիոալբոմ «Ետ դեպի ԽՍՀՄ» և «Լուսամուտդ դեպի ազատությունը բաց արա», ինչպես նաև երեք DVD՝ «Ծաղիկներ. 40 տարի», «Homo Sapiens» («Մարդ բանական») և «Flower Power» («Ծաղիկների իշխանությունը»)։ Նամինի նոր երգերից են՝ մարդկության միասնության խորհրդանիշ դարձած «Լույս և խնդություն» հորինվածքը, ռուսաստանյան ռոք-աստղերի հետ միասին որպես մեր ժամանակին ուղերձ կատարած «Խրախճանք ժանտախտի ժամանակ» Ուկրաինայում պատերազմի մասին երգը, ինչպես նաև աշխարհում ճանաչում ստացած «Another Brick in the Wall» և «Give Peace a Chance» երգերի վերակատարումը։
Լույս է ընծայվել «Աշունը Պետերբուրգում» սյուիտի համերգային տարբերակը, և 2016 թ. Գերմանիայում կատարվել ու ձայնագրվել է նրա դաշնամուրային տարբերակը։ Բացի այդ Նամինը ստեղծել է և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2016 թ. ձայնագրել Centuria S-Quark նոր սիմֆոնիան։ 2017 թ.այդ սիմֆոնիան Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կատարեց Ռուսաստանի ազգային նվագախումբը դիրիժորի՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Պլետնյովի հեղինակային խմբագրությամբ։
Նամինը ձայնագրել է էթնիկ երաժշտության «One World Music Freedom» հեղինակային երկակի ալբոմը Հնդկաստանի, Հայաստանի, Իսրայելի, Պաղեստինի, Մեծ Բրիտանիայի, Աֆրիկայի և այլ երաժիշտների մասնակցությամբ։
Որպես սիթառահար նա համերգով հանդես է եկել Վրինդավանում (Հնդկաստան) ու ձայնագրել է «Մեդիտացիա» եռակի ալբոմը։
Որպես կինոռեժիսոր և պրոդյուսեր Նամինը ստեղծել է վավերագրական ֆիլմերի շարք՝ հարցազրույց-ֆիլմ Էրնստ Նեիզվեստնու հետ, «Կախարդական Հնդկաստան», «Հայաստանի հին տաճարները» Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ, ռուս-ամերիկյան համատեղ «Իրական Կուբան» և «Free to Rock» ֆիլմերը։ Նա հանդես է եկել որպես պրոդյուսեր «Free to Rock» ֆիլմում, որը ներկայացվել է Վաշինգտոնի Կապիտոլիումում, Ռոքնռոլի փառքի դահլիճի թանգարանում (Սիեթլ) և Գրեմմի թանգարանում (Լոս Անջելես)։ Համաշխարհային հեռուստապրեմիերան տեղի է ունեցել PBS ալիքով (ԱՄՆ)։
Որպես լուսանկարիչ Նամինը վաղուց է ճանաչում գտել Ռուսաստանում և արտասահմանում։ Ռուսական պետական թանգարանը 2001 թ. լույս է ընծայել նրա առաջին ֆոտոալբոմը, իսկ վերջերս էլ նրա 15 տարվա աշխատանքը՝ «Վեներայի կախարդանքը» ալբոմը, նվիրված մարդու ծննդյան երևույթին։
Գեղանկարչությամբ ու գծանկարչությամբ Նամինը զբաղվում է արդեն տասնհինգ տարուց ավելի։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի տարբեր պատկերասրահներում ու թանգարաններում։ Վերջին տարիների ընթացքում նա ստեղծել է «Անկեղծորեն» դիմանկարների շարք, իտալական շարք և Հայաստանին ու Երուսաղեմին նվիրված աշխատանքների շարք։ 2014 թ. Նամինը ստացել է Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։ 2016 թ. Ակադեմիան ներկայացրել է Նամինի «Անկեղծորեն» (Inside Out) անհատական ցուցահանդեսը, նվիրված նրա 65-ամյակին։