Սուրբ Հրեշտակի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հրեշտակի կամուրջ (իտալ.՝ Ponte Sant’Angelo), հետիոտն կամուրջ Տիբեր գետի վրա՝ Հռոմում՝ կառուցված 134-139 թվականներին Հռոմի կայսր Ադրիանոսի կողմից։ Կամուրջը քաղաքի կենտրոնը կապում էր Ադրիանոսի դամբարանի հետ և ավելի ուշ մտավ Սուրբ Հրեշտակի ամրոցի կազմի մեջ։ Քանի որ կամուրջը տանում էր դեպի Ադրիանոսի դամբարան, հռոմեացիները դրան կոչեցին «Ադրիանոսի կամուրջ» կամ «Էլիայի կամուրջ»։ Երեսպատված է մարմարե սալիկներով։
Սուրբ Հրեշտակի կամուրջ | |
---|---|
Անունով | Միքայել Հրեշտակապետ |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Roma Capitale? |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ, հետիոտնային կամուրջ, քարե կամուրջ, ճանապարհային կամուրջ և հինհռոմեական կամուրջ |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 5 |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Decriannus?[1] |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
1450 թվականին կամրջի բազրիքները չդիմացան դեպի Սուրբ Պետրոսի տաճար շտապող ուխտագնացների հոսքին և փլվեցին. բազմաթիվ ուխտագնացներ զոհվեցին։ Ի պատասխան պապը հրամայեց քանդել հնագույն հաղթակամարը, որն իբր փակում էր կամրջի ելքը։ 16-րդ դարից ավանդույթ ձևավորվեց կամրջից կախել մահապատժի ենթարկված հանցագործների մարմինները։ Հենց այդ ժամանակ էլ կամրջին հայտնվեցին առաքյալներ Պետրոսի (Լորենցետտոյի գործ, 1530) և Պողոսի (Պաոլո Ռոմանոյի գործ, 1463) արձանները, որոնց հետագայում Բերնինիի ջանքերով ավելացան հրեշտակների ևս տասն արձաններ։
Հրեշտակների երկու արձան (բնօրինակներ) պահպանվում են Սանտ Անդրեա դելլա Ֆրատե եկեղեցում։