Սոյուզ 7Կ-Լ1
From Wikipedia, the free encyclopedia
Սոյուզ 7Կ-Լ1 (ռուս.՝ Союз 7К-Л1, կամ «Զոնդ», Լ1 (11ф91), «Զոնդ-Մ», Լ1Ս (Լ1Ա) (11ф92)), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում օգտագործվող տիեզերանավերի նախագիծ։ Սոյուզ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[1][2][3]։
Տիեզերանավի նախագիծը հիմնված էր Սոյուզ 7Կ-ՕԿ նախագծի վրա[4]։ Մի քանի կառուցվածքի փոփոխություններ նվազեցրեցրել էին տիեզերանավի զանգվածը, արդյունքում մեծացնելով Լուսնի շուրջ թռիչքի դեպքում օգտակար բեռի զանգվածը։ Ամենակարևոր փոփոխություններն էին՝ ուղեծրային մոդուլի փոխարինումը հենակետային կոնով, բարձր հզորության պարաբոլիկ ալեհավաքի տեղադրումը, պահուստային պարաշյուտի հեռացումը և հեռավոր տիեզերական նավիգացիայի համար գիրո հարթակի և աստղային նավիգացիոն սենսորների ավելացումը։ Տիեզերանավն ընդունակ էր տեղափոխել երկու տիեզերագնաց։ Փորձարկումների սկզբում լուրջ խնդիրներ կային կապված նոր Պրոտոն կրող հրթիռի հուսալիության հետ։