Սիրտ-թոքային վերակենդանացում
Անհետաձգելի գործողություն է, որը կատարվում է սրտի կանգի ժամանակ։ / From Wikipedia, the free encyclopedia
Սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ), անհետաձգելի գործողություն, որը զուգակցվում է կրծքավանդակի սեղմումներով և թոքերի արհեստական օդափոխությամ, փորձելու համար պահպանել ուղեղի ֆունցիան մինչև չձեռնարկվեն այլ միջոցառումներ վերականգնելու համար սրտի և շնչառականակ համակարգի աշխատանքները հիվանդների մոտ, ում մոտ արձանագրվել է սրտի կանգ։ Խորհուրդ է տրվում այն մարդկանց ովքեր անարձագանք են առանց շնչառության, օրինակի համար ագոնալ շնչառություն[1]։
Սիրտ-թոքային վերակենդանացում | |
---|---|
ՍԹՎ-ն իրականացվում է բժշկական պատրաստության մանեկենի վրա | |
Ենթադաս | վերակենդանացում և առաջին օգնություն |
Մասնագիտություն | Սրտաբանություն |
MeSH | D016887 |
OPS-301 | Կաղապար:OPS301 |
MedlinePlus | 000010 |
eMedicine | 1344081 |
Սիրտ-թոքային վերակենդանացումն ներառում է կրծքավանդակի սեղմում մեծահասակների համար `5 սմ-ից մինչև 6 սմ խորությամբ և րոպեում առնվազն 100-ից 120 չափով[2]։ Փրկարարը կարող է ապահովել նաև արհեստական օդափոխություն ` ներփչելով օդը հիվանդի բերանի կամ քթի մեջ (բերան բերան վերակենդանացում) կամ սարքերի օգտագործելով, որը օդը մղում է հիվանդի թոքերը (մեխանիկական օդափոխություն)։ Ներկայիս առաջարկությունները շեշտը դնում են կրծքավանդակի վաղ և բարձրորակ սեղմման վրա արհեստական օդափոխության նկատմամբ, պարզեցված Սիրտ-թոքային վերակենդանացման մեթոդը, որը ներառում է կրծքավանդակի սեղմում, առաջարկվում է միայն անփորձ փրկարարների համար[3]։ Սակայն երեխաների մոտ միայն սեղմում կատարելը կարող է հանգեցնել վատ արդյունքների, քանի որ երեխաների մոտ խնդիրը սովորաբար առաջանում է շնչառական համակարգից, այլ ոչ թե սրտի խնդիրներից[1]։ Կրծքավանդակի սեղմումը ներփչումների հարաբերակցությամբ մեծահասակների մոտ սահմանվում է 30 և 2։
Միայն սիրտ-թոքային վերակենդանացումով հավանականությունը փոքր է, որ սիրտը կգործակվի։ Դրա հիմնական նպատակն է վերականգնել թթվածնի և արյան մասնակի հոսքը դեպի ուղեղ և սիրտ։ Նպատակը հյուսվածքների մահը հետաձգելն է և հնարավորինս երկարացնել ժամանակը հաջող վերակենդանացում կատարելու համար ՝ առանց ուղեղի մշտական վնասվածքների։ Սովորաբար սրտային ռիթմի վերականգնման համար անհրաժեշտ է դեֆիբրիլյացիա կատարել։ Դեֆիբրիլյացիան արդյունավետ է միայն սրտի որոշակի ռիթմերի համար, մասնավորապես ՝ փորոքային ֆիբրիլացիա կամ անիմպուլս փորոքային տախիկարդիա, այլ ոչ թե ասիստոլիայի կամ անիմպուլս էլեկտրական ակտիվության համար։ Վաղ շոկը անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում։ Ընդհանուր առմամբ, Սիրտ-թոքային վերակենդանացումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև անձը չունի ինքնաբուխ շրջանառության վերադարձ կամ հայտարարվի մահացած[4]։