Սիա
From Wikipedia, the free encyclopedia
Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր (անգլ.՝ Sia Kate Isobelle Furler, դեկտեմբերի 18, 1975(1975-12-18)[1], Ադելաիդա, Ավստրալիա[2]), ավելի հայտնի է պարզապես Սիա, ավստրալիացի երգչուհի և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է որպես երգչուհի 1990-ականների կեսերին էյսիդ ջազ ոճում՝ հանդես գալով Crips կոչվող խմբում։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն՝ Անգլիա, և հանդես է գալիս բրիտանական Zero 7 դուոյի կազմում որպես հիմնական սոլո վոկալիստ։
Սիա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Sia Kate Isobelle Furler |
Նաև հայտնի է որպես | Sia |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1975(1975-12-18)[1] (48 տարեկան) Ադելաիդա, Ավստրալիա[2] |
Երկիր | Ավստրալիա |
Ժանրեր | էլեկտրոփոփ և ինդի փոփ[3] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և կինոռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[3] |
Լեյբլ | Astralwerks |
Կրթություն | Adelaide High School? |
Անդամակցություն | LSD |
Կայք | siamusic.net |
Ստորագրություն | |
Sia (musician) Վիքիպահեստում |
2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և հաջորդ տարի թողարկում է իր 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult: Դժգոհ լինելով ձայնագրության անհաջողություններից՝ պայմանագիր է ստորագրում Go! Beat-ի հետ և 2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One: 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և սկսում է շրջագայություններով հանդես գալ ողջ Միացյալ Նահանգներում։ 2008 թվականին նա թողարկում է իր թվով 4-րդ ձայնասկավառակը՝ Some People Have Real Problems-ը, իսկ 2010 թվականին՝ We Are Born-ը։ 2014 թվականին Սիան թողարկում է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ 1000 Forms of Fear-ը, որը նախորդեց լավագույն տասնյակում հանդես եկած «Chandelier» (Ջահ) սինգլին։ 2016 թվականի սկզբին լույս է տեսել նրա յոթերորդ՝ This Is Acting ձայնասկավառակը։
Սիան հանդես է գալիս հիփ հոփ, ֆանկ, սոուլ երաժշտական ոճերում։ 2014 թվականին BRW ամսագրի կողմից նա 40 տարին չլրացած ամենահարուստ 100 ավստրալիացիների մեջ զբաղեցրեց 97-րդ հորիզոնականը։ Նրա երաժշտությունը արժանացել է բազմաթիվ պարգևների տարբեր մրցանակաբաշխություններում, ներառյալ ARIA և MTV երաժշտական մրցանակաբաշխությունները։