Սահակ Ա Պարթև
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սահակ Պարթև (348 թ. սեպտեմբերի 29[1] - 439 թ. սեպտեմբերի 7, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։
Արագ փաստեր Սահակ Ա Պարթև Սահակ Պարթև, Ընդհանուր տեղեկություններ ...
Սահակ Ա Պարթև Սահակ Պարթև | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Գահակալություն | 387–439 |
Իրավանախորդ | Ասպուրակես Ա Մանազկերտցի |
Իրավահաջորդ | Հովսեփ Ա Հողոցմեցի |
Ծնվել է | 348 սեպտեմբերի 29 |
Ծննդավայր | Կեսարիա |
Մահացել է | սեպտեմբերի 7, 439(439-09-07) (տարիքը 90) |
Մահվան վայր | գ. Բլուր, Բագրևանդ գավառ |
Ազգություն | պարթև |
Կրթություն | կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում |
Isaac of Armenia Վիքիպահեստում |
Փակել
Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։