Ռնգեղջյուր (փորագրություն, Դյուրեր)
Դյուրերի փորագրություն / From Wikipedia, the free encyclopedia
Ռնգեղջյուր (գերմ.՝ Rhinocerus), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի` փայտի վրա արված փորագրություն (1515)[6]։ Այն ներկայացնում է հնդկական ռնգեղջյուր այնպես, ինչպես կենդանուն պատկերացրել է հեղինակը եղած նկարագրությունների և ուրվանկարների հիման վրա։
Ռնգեղջյուր գերմ.՝ Rhinocerus | |
---|---|
տեսակ | woodcut print? |
նկարիչ | Դյուրեր Ալբրեխտ |
տարի | 1515 |
բարձրություն | 23,5 |
լայնություն | 29,8 |
ստեղծման վայր | Նյուրնբերգ |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | Անիմալիստիկա |
նյութ | փայտ, փորագրություն |
գտնվում է | Բրիտանական թանգարան, Շտեդել[1], Արվեստի ազգային պատկերասրահ[2], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[3] և Գերմանական ազգային թանգարան[4] |
հավաքածու | Բրիտանական թանգարան, Արվեստի ազգային պատկերասրահ[2], Շտեդել[1], Prints in the National Gallery of Art?[2], Rosenwald Collection?[2], Կուպեր Հյուիթի անվան Սմիթսոնյան դիզայնի թանգարան[5], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[3] և Գերմանական ազգային թանգարան |
պատկերված են
| |
https://www.wga.hu/frames-e.html?/html/d/durer/2/12/6_1520/06rhino.html, https://clevelandart.org/art/1993.9 կայք | |
Ծանոթագրություններ | |
Dürer's Rhinoceros Վիքիպահեստում |
Առաջին անգամ 3-րդ դարից ի վեր Եվրոպայում կենդանի ռնգեղջյուր է հայտնվել Պորտուգալիայում։ 1515 թվականին այն բերվել է Լիսաբոն[7]։ Ռնգեղջյուրին բերել էին Հնդկաստանից որպես նվեր Պորտուգալիայի արքա Մանուել I-ին Արևմտյան Հնդկաստանի Կանբեյ իշխանության կառավարչի կողմից։ Այնուհետև ռնգեղջյուրը ցուցադրվել է հանրությանը, ինչից հետո նվեր է ուղարկվել Հռոմի պապին։ Սակայն ռնգեղջյուրին տեղափոխող նավը խորտակվել է։
Դյուրերի ձեռքն են ընկել լիսաբոնյան ռնգեղջյուրը պատկերող նկարներ ու փորագրություններ։ Դրանց հիման վրա նկարիչը պատկերել է ռնգեղջյուր` իրականում երբեք տեսած չլինելով այդ կենդանուն։ Նրա փորագրությունում ռնգեղջյուրը ծածկված է զրահներով։ Բացի այդ` Դյուրերը կենդանու մեջքին դուրս ցցված եղջյուր է պատկերել, ոտքերին` թեփուկներ, իսկ մեջքին` սրացված կուզ։ Նշված հատկանիշները բնորոշ չեն ռնգեղջյուրին[8]։ Չնայած կենսաբանական անճշտություններին` այս փորագրությունը լայն տարածում է գտել Եվրոպայում` հետագա երեք հարյուրամյակների ընթացքում բազմիցս կրկնօրինակվելով։ Փորագրությունը մինչև 18-րդ դարի վերջերը կենդանու ճշգրիտ պատկեր էր համարվում։ Հետագայում այն փոխարինվել է առավել ճիշտ պատկերներով, մասնավորապես` Կլարա ռնգեղջյուրի պատկերով, որին 18-րդ դարի կեսերից մոտ 17 տարի ցուցադրել են ողջ Եվրոպայում։ Փորագրության մասին ասվել է, որ «կենդանու ոչ մի պատկեր արվեստի վրա չի թողել այնպիսի խոր ազդեցություն, ինչպիսին Դյուրերի ռնգեղջյուրն է»[9]։