Ռիք Մորանիս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Ալան Մորանիս (անգլերեն՝ Frederick Allan Moranis, ապրիլի 18, 1953(1953-04-18)[1], Տորոնտո, Կանադա[2]), առավել հայտնի որպես Ռիք Մորանիս, ամերիկացի և կանադացի կինոդերասան, կատակերգու և երաժիշտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռիք Մորանիս | |
---|---|
Մորանիսը ակադեմիայի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ | |
Ծնվել է | ապրիլի 18, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | |
Մասնագիտություն | Դերասան, կատակերգու, երաժիշտ |
Ակտիվ շրջան | 1976–2006, 2008 |
Ընտրանի | Ուրվականների որսորդները և Թանկագինս |
Համատեղ ապրող(ներ) | Էնն Բելսկի Մորանիս (մինչև մահը՝ 1991) |
Երեխա(ներ) | Mitchell Moranis? |
Պարգևներ և մրցանակներ | |
RickMoranis.com | |
Հանդիսատեսին առավել հայտնի է «Բոբ և Դուգ Մակքենզիների արկածները», «Ուրվականների որսորդները», «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին», «Ֆլինսթոունները», «Փոքրիկ հսկաները» և այլ ֆիլմերում հանդես գալով։
Ծնվել է Տորոնտոյում՝ հրեա ծնողների ընտանիքում։ 1970-ական թվականներին աշխատել է մի քանի ռադիոկայաններում (CFTR, CKFH, CHUM-FM) որպես դիջեյ։ Դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսությունում՝ 1977 թվականին։
Մորանիսը 1997 թվականից ի վեր պաշտոնապես թոշակի է անցել դերասանական կարիերայից՝ կնոջ՝ Էնն Բելսկի Մորանիսի վախճանից 6 տարի անց։ Չնայած դրան՝ 2001, 2003 և 2006 թվականներին կատարել է հնչյունավորումներ համապատասխանաբար՝ «Ռուդոլֆ. կարմրաքիթ եղնիկը», «Եղբայր արջ» և «Եղբայր արջ 2» մուլտֆիլմերում։