Ռիչ Մուր
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչ Մուր (անգլ.՝ Rich Moore մայիսի 10, 1963(1963-05-10), Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և ԱՄՆ[1]), ամերիկացի անիմացիոն ռեժիսոր, «Rough Draft Studios» ընկերության պաշտոնական գործընկեր, որտեղ նա կրեատիվ լուծումների փոխնախագահն է։ «Սիմփսոնները» (անգլ.՝ The Simpsons) մուլտսերիալի վրա աշխատանքի շնորհիվ դարձել է այն նկարիչներից մեկը, որոնք 90-ական թվականների սկզբին փոխել են պրայմ թայմ հեռարձակվող անիմացիոն հեռուստահաղորդումների տեսքը։ Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Սիմփսոնները», «Ֆուտուրամա»-ն (անգլ.՝ Futurama), «Քննադատը» (անգլ.՝ The Critic), «Մուլտռեալիթի»-ը (անգլ.՝ Drawn Together), «Spy vs. Spy»-ը , «Մանկական բլյուզ»-ը (անգլ.՝ Baby Blues)։ Մուրը նաև եղել է «Ֆուտուրամա» և «Քննադատը» աշխատանքների ռեժիսոր-վերահսկիչը՝ հետևելով երկու շոուների ստեղծագործական գործընթացի առաջխաղացմանը։ Ռիչի առավել վաղ աշխատանքներից են եղել «Սիմփսոնները կինոյում» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որտեղ հանդես է եկել ռեժիսորի դերում և «Ֆուտուրամա»-ն DVD-ով, որտեղ հանդես է եկել որպես անիմացիոն գարծադիր պրոդյուսեր։
Ռիչ Մուր անգլ.՝ Rich Moore | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1963(1963-05-10) (60 տարեկան) |
Ծննդավայր | Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Oxnard High School? |
Մասնագիտություն | մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, դերասան, հնչյունավորող և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Rich Moore Վիքիպահեստում |
Ռիչը անիմացիաներ ուսանել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (անգլ.՝ California Institute of the Arts)։ Նա երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ, իսկ ռեժիսուրայի համար՝ «Էննի» և «Ռուբեն» մրցանակ (անգլ.՝ Reuben Award)։
Ռիչը նաև «Նստի՛ր, երկուս» (անգլ.՝ Sit Down, Shut Up) մուլտսերիալի ռեժիսոր-վերահսկիչն է «20th Century Fox» ընկերության համար, որը երևան է եկել 2009 թվականին[2]։ Մուրը «Walt Disney Animation Studios»-ի համար նկարահանել է «Ռալֆ» (անգլ.՝ Wreck-It Ralph) մուլտֆիլմը[3]։
Ինստիտուտում սովորելու ընթացքում Ռիչը համաձայնել է հնչյունավորել իր ընկեր Ջիմ Ռիրդոնի (անգլ.՝ Jim Reardon) «Բերել ինձ Չարլի Բրաունի գլուխը» ուսանողական ֆիլմը։