Ռիհաննայի սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան թողարկել է 8 ստուդիական ալբոմներ, 2 ժողովածու, 2 ռեմիքս ալբմ, 1 վերաթողարկված ալբոմ և 71 սինգլ (որոնցից 18-ում նա ունեցել է համատեղ մասանակցություն այլ արտիստների հետ)։ 2005 թվականից ի վեր, Ռիհաննան վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնագրություններ և սինգլներ, ինչը նրան դարձրել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը[1][2]։ Նա թողարկել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից պլատինե և բազմապլատինե հավաստագրած 7 երգեր, որոնց վաճառքների քանակը ԱՄՆ-ում անցել է 10 միլիոն օրինակի սահմանը[3]։ Ռիհաննայի սինգլներից 14-ն առաջին հորիզոնական են զբաղեցրել Billboard Hot 100-ում, դարձնելով նրան չորրորդ կատարողը՝ համար մեկ սինգլների քանակով[4]։ Նա միակ արտիստն է, ով պրոդյուսերավորել է համար մեկ սինգլներ 7 տարբեր ալբոմներից[5]։
Ռիհաննայի ելույթը Valor համերգի ժամանակ, 2014 թվականի նոյեմբեր | ||
Թողարկումներ | ||
---|---|---|
↙Ստուդիական ալբոմներ | 8 | |
↙Հավաքածու ալբոմներ | 2 | |
↙Սինգլներ | 71 |
Ռիհաննան կատարել է իր հիթ-շքերթային դեբյուտը 2005 թվականի հունիսին «Pon de Replay» երգով, որն ընդգրկվել է 12 երկրների լավագույն հինգյակում։ Դրան հետևել է «Music of the Sun» (2005) դեբյուտային ստուդիական ալբոմը, որն ընդգրկվել է Կանադայի և Billboard 200-ի լավագույն տասնյակներում[6][7]։ Ռիհաննայի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «A Girl like Me»-ն (2006), ներառել է հիթ-շքերթներում ընդգրկված 4 սինգլ, որոնցից «SOS»-ը և «Unfaithful»-ը գլխավորել են այն[8][9]։ «Good Girl Gone Bad»-ը՝ Ռիհաննայի երրորդ ստուդիական ալբոմը, երկրորդ հորիզոնական է զբաղեցրել Billboard 200-ում և 5 անգամ հավաստագրվել է պլատինե ԱՄՆ-ում և 6 անգամ՝ Միացյալ Թագավորությունում[7][9][10]։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Umbrella»-ն, դարձել է զանգվածային առևտրական հաջողություն, առաջին հորիզոկնական զբաղեցնելով 15 երկրների հիթ-շքերթներում, և մնալով այդ դիրքում մի քանի շաբաթ շարունակ[11]։ 7 հետագա սինգլները թողարկվել են ալբոմում և դրա վերաթողարկված տարբերակում, ներառյալ «Don't Stop the Music», «Take a Bow» և «Disturbia» միջազգային ճանաչում ունեցող հիթերը։
Ռիհաննայի չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Rated R»-ը (2009), առաջացրել է 5 սինգլներ, ներառյալ առևտրային առումով հաջողակ «Rude Boy»-ը, որը 5 շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100-ը[12][13]։ Ռիհաննան համագործակցել է ամերիկացի ռեփեր Էմինեմի հետ «Love the Way You Lie» երգում․ երգը միջազգային հաջողություն է ստացել, առաջին հորիզոնական զբաղեցնելով ավելի քան 20 երկրներում[14]։ Այն հավաստագրվել է պլատինե՝ ավելի քան 5 միլիոն օրինակներով վաճառվելու համար։
«Talk That Talk»-ը (2011), Ռիհաննայի վեցերորդ ստուդիական ալբոմը ներառել է «We Found Love» երգը, որը գլխավորել է 29 երկրների հիթ-շքերթները[15]։ Այն 10 շաբաթ շարունակ գլխավորել է նաև Billboard Hot 100-ը[16]։
Ռիհաննայի յոթերորդ ստուդիական ալբոմը՝ «Unapologetic»-ը դարձել է Ռիհաննայի առաջին համար մեկ ալբոմը Billboard 200-ում, և ներառել է այնպիսի միջազգային հաջող սինգլներ, ինչպիսիք են «Diamonds»-ը և «Stay»-ը։ 2016 թվականին թողարկվել է Ռիհաննայի ութերորդ՝ «Anti» ալբոմը, որը գլխավորել է ԱՄՆ-ի և Կանադայի հիթ-շքերթները։ Դրա գլխավոր սինգլը՝ «Work»-ը, գլխավորել է Կանադայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթները։