Ռիկ Ֆլեյր
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Մորգան (Ռիկ) Ֆլեր[3] (անգլ.՝ Richard Morgan Fliehr, փետրվարի 25, 1949(1949-02-25)[4], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), առավել հայտնի Ռիկ Ֆլեյր (Ric Flair) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), NWA (2008), WWE (2008, 2012) և Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահների (2006) անդամ։ Ունենալով ավելի քան 40 տարվա մասնագիտական կարիերա, Ֆլեյրը համարվում է ռեստլինգի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը։ Առավել ուշագրավ և տևական կարիերա է ունեցել «National Wrestling Alliance» (NWA), «World Championship Wrestling» (WCW), «World Wrestling Federation» (WWF, ավելի ուշ՝ WWE) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում։
Ռիկ Ֆլեյր Ric Flair | |
---|---|
Իրական անուն | Ռիչարդ Մորգան Ֆլեր Richard Morgan Fliehr |
Ռինգային անուն(ներ) | Ռիկ Ֆլեյր[1] Սև կարիճ[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 110 կգ[2] |
Հայտարարվող հասակ | 1,85 մ[2] |
Ծննդյան թվական | փետրվարի 25, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Ապրելավայր | Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մարզիչ | Վեռն Գանյե |
Դեբյուտ | 1972 |
Կարիերայի ավարտ | 2011 |
Ամուսին | Լեսլի Գուդման (1971–83) Էլիզաբեդ Ֆլեյր (1983–2006) Տիֆանի ՎանԴեմարկ (2006–09) Ջեքի Բիմս (2009-այժմ) |
Երեխաներ | 4 |
«WWE»-ն, «TNA»-ը և «Pro Wrestling Illustrated» պարբերականը Ֆլեյրին ճանաչում են որպես աշխարհի 16-ակի չեմպիոն (ութ անգամ NWA աշխարհի ծանրքաշային, վեց անգամ WCW աշխարհի ծանրքաշային և երկու անգամ WWF չեմպիոն)։ Ֆլեյրի աշխարհի չեմպիոնական տիտղոսների փաստացի քանակը, ըստ տարբեր աղբյուրների տատանվում է 16-ից 25-ի միջև։ «NWA», «WCW» և «WWE» կազմակերպություններում ընդհանուր առմամբ նվաճել է 31 չեմպիոնական գոտիներ։
2008 և 2012 թվականներին առաջադրվել է WWE փառքի սրահ՝ համապատասխանաբար որպես անհատ մարզիկ և որպես «Չորս հեծյալներ» խմբավորման անդամ (Արն Անդերսոնի, Օլ Անդերսոնի և Թալի Բլենչարդի հետ)։