Ռիկի Ջերվեյս
From Wikipedia, the free encyclopedia
Ռիկի Դին Ջերվեյս (անգլ.՝ Ricky Dene Gervais, հունիսի 25, 1961(1961-06-25)[2][3], Ռեդինգ), անգլիացի կատակերգու, դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, սցենարիստ, հնչյունավորող և երաժիշտ։ Առավել հայտնի է «Օֆիս» և «Էքստրաս» անգլիական սերալներից։ Սթիվեն Մերչանտի հետ եղել է բոլոր սերիաների ռեժիսորն ու սցենարիստը, բացի այդ, Ջերվեյսը երկու հեռուստասերալներում էլ նկարահանվել է գլխավոր դերում։
Արագ փաստեր Ռիկի Ջերվեյս Ricky Gervais, Ծնվել է ...
Ռիկի Ջերվեյս Ricky Gervais | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ուիթլի, Բերքշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Անգլիացի |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | աթեիզմ[1] |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Ազդվել է | Գրաուչո Մարքս |
Մասնագիտություն | դերասան, գրող, երաժիշտ, կատակերգու, սցենարիստ, ռադիոհաղորդավար, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոդերասան, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատանք | Դերասան, կատակերգու, հնչյունավորող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, երաժիշտ, սցենարիստ, ռադիոհաղորդավար |
Գործունեություն | 1982-այժմ |
Ամուսին | Ջեյն Ֆելոն (1982-այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rickygervais.com |
Ricky Gervais Վիքիպահեստում |
Փակել
Ռիկի Ջերվեյսի ձայնը | |
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ BAFTA-ի յոթ, «British Comedy Awards»-ի չորս, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
2010, 2011 և 2012 թթ. եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության հաղորդավարը։