From Wikipedia, the free encyclopedia
Ռենդալ Սթյուարտ «Ռենդի» Նյուման (անգլ.՝ Randall Stuart «Randy» Newman, նոյեմբերի 28, 1943[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի երգիչ[7], կինոկոմպոզիտոր և դաշնակահար։ Նա ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ» 2013 թվականի ապրիլին։
Ռենդի Նյուման | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Randy Newman |
Ի ծնե անուն | անգլ.՝ Randall Stuart Newman |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1943[1][2][3][…] (80 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, բլյուզ[5], սոֆթ ռոք, roots rock?, comedy rock?, փոփ, alternative country? և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, սցենարիստ, դաշնակահար, լրագրող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երգիծաբան |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ[5] և երաժշտական ստեղնաշար[5] |
Լեյբլ | Warner Bros. Records, DreamWorks Records, Warner Records, Walt Disney Records, Ռեփրայզ Ռեքորդս, Interscope Records, Nonesuch Records, Elektra Records և Columbia Records |
Կրթություն | UCLA Herb Alpert School of Music?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Համալսարանի ավագ դպրոց |
Ամուսին | Gretchen Preece? |
Պարգևներ | |
Կայք | randynewman.com |
Randy Newman Վիքիպահեստում |
Նյումանը ծնվել է 1943 թվականին Լոս Անջելեսում հրեական ընտանիքում[8][9][10]։ Իր մանկությունն անցկացրել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։
Իր առաջին երաժշտական սինգլը, որի անվանումն է «Golden Gridiron Boy», Նյումանը թողարկել է 1961 թվականին։ Սակայն նրա առաջին աշխատանքը ձախողվել է, և նա կենտրոնացել է կատարողների համար երգեր գրելու վրա։ 1968 թվականին երաժիշտը թողարկել է իր «Randy Newman» դեբյուտային ալբոմը։ Նրա մյուս ալբոմը՝ «Sail Away»-ը (1972), հասել է 163-րդ հորիզոնականին Billboard հիթ-շքերթում, իսկ դրա գլխավոր երգը հետո մտել է բազմաթիվ երաժիշտների երգացանկ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի և Լինդա Ռոնստադտի։
1971 թվականին Նյումանն առաջին անգամ իրեն փորձել է երգահանի դերում՝ երաժշտություն գրելով Նորման Լիրի «Կոտրում» երգիծական կատակերգության համար։ Բացի այդ, նրա սաունդթրեքը հնչում է Փիքսարի այնպիսի մուլտիպլիկացիոն ֆիլմերում, ինչպիսիք են «Խաղալիքների պատմություն», «Ֆլիկի արկածները», «Խաղալիքների պատմություն 2», «Խաղալիքների պատմություն 3» և «Հրեշների կորպորացիա»։ Ռենդին աշխարհահռչակ «You Can Leave Your Hat On» երգի հեղինակն է, որն օգտագործվել է է Էդրիան Լայնի «Ինն ու կես շաբաթ» ֆիլմում Ջո Քոքերի կատարմամբ։ Ռենդալ Նյումենը երկու Օսկար Է ստացել 2002 թվականին «If I didn't Have You» և 2011 թվականին «We Belong Together» կոմպոզիցիաների համար։ Մրցանակների իր հավաքածուում Նյումանն ունի նաև չորս «Գրեմմի» մրցանակ, երկու «Էմմի» և երեք «Էննի»[11]։ 2002 թվականին այն ներառվել է նաև երգահան-բանաստեղծների փառքի սրահում[12]։
Նյումանը ամուսնացած էր Գերմանիայում ծնված Ռոզվիտա Շմալի հետ 1967-ից մինչև 1985 թվականները[13], և նրանք երեք երեխա ունեին[14]։
Հետո՝ 1990 թվականին նա ամուսնացել է Գրեթհեն Փրիսի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել՝ Պատրիկ և Էլիս Նյումաններ։ Գրեթհենի հայրը ռեժիսոր Մայքլ Փրիսն է[15]։
Նյումանը աջակցել է նախագահ Բարակ Օբամային 2012 թվականին վերաընտրման հարցով և երգիծական երգ է գրել սպիտակ թեկնածուների օգտին քվեարկության մասին[16]։
[անգլ.] : in 4 vol. / Steve Hochman, ed.; McCrea Adams, project ed.. — Pasadena, CA; Hackensack, NJ : Salem Press, 1999. — Vol. 3 : Reba McEntire-Sonic Youth. — P. 768–770. — ISBN 0-89356-989-5.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.