Ռեբել Ուիլսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն (անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson[2], ծնված Մելանի Էլիզաբեթ Բոունդս (անգլ.՝ Melanie Elizabeth Bownds), մարտի 2, 1980(1980-03-02)[3][4], Սիդնեյ, Ավստրալիա[2]), ավստրալացի դերասանուհի, աթենդափ-կատակերգուհի, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա իր կարիերան սկսել է ավստրալիական կատակերգական շոուներում մասնակցությունից, նախքան ԱՄՆ-ում 2011 թվականին «Հրասնացուի ընկերուհիները» ֆիլմում նորամուտելը, որից հետո հայտնվել է «Հարսանեկան կոտորած», «Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում» և «Կայծակի հարվածը» ֆիլմերում։ Նրա իրական առաջընթացը տեղի է ունեցել 2012 թվականին, «Կատարյալ ձայն» և «Ամուրիները» կատակաերգություններում խաղացած դերերով, որից հետո Ուիլսոնը գլխավորում է «Forbes» ամսագրի երեսուն տարեկանից ցածր Հոլլիվուդի առավել հեռանկարային երեսուն անձանց ցուցակը[5][6] (հետագայում պարզ է դառնում, որ այդ ժամանակ նա 32 տարեկան էր[2])։
Ռեբել Ուիլսոն անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson | |
---|---|
Ռեբել Ուիլսոնը 2012 թվականին | |
Ծնվել է | 1980 թվական մարտի 2 |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Կրթություն | Tara Anglican School for Girls?, Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, University of New South Wales Law School?, Australian Theatre for Young People? և UNSW Faculty of Law? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Ազգություն | ավստրալուհի |
Այլ անուն(ներ) | Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն Rebel Melanie Elizabeth Wilson |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 2002 - այժմ |
Ընտրանի | Կատարյալ ձայն, Ամուրիները |
Համատեղ ապրող(ներ) | Jacob A Busche? |
Պարգևներ և մրցանակներ | |