Ռաշիդա Ջոնս
ամերիկացի դերասանուհի, մոդել, երաժիշտ / From Wikipedia, the free encyclopedia
Ռաշիդա Ջոնս (անգլ.՝ Rashida Jones, փետրվարի 25, 1976(1976-02-25)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավելապես հայտնի է «Բոստոնի հանրային դպրոց» (2000–2002), «Օֆիս» (2006–2009, 2011), «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» (2009–2015) և այլ հեռուստասերիալներից։
Արագ փաստեր Ռաշիդա Ջոնս, Ծնվել է ...
Ռաշիդա Ջոնս | |
---|---|
Ջոնսը 2017 թվականին | |
Ծնվել է | փետրվարի 25, 1976(1976-02-25)[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Eliot House? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1997–այժմ |
Ծնողներ | հայր՝ Քուինսի Ջոնս, մայր՝ Փեգգի Լիպտոն |
Համատեղ ապրող(ներ) | Մարկ Ռոնսոն (2002–2004) Էզրա Քենիգ (2015–այժմ) |
Երեխա(ներ) | 1 |
Փակել
Ջոնսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Սիրում եմ քեզ, ախպերս» (2009), «Սոցիալական ցանց» (2010), «Մեր ապուշ եղբայրը» (2011), «Մափեթներ» (2011), «Ընդմիշտ Սելեստ և Ջեսսի» (2012, համասցենարիստ) և այլն։ Եղել է նաև «Խաղալիքների պատմություն 4» (2019) անիմացիոն ֆիլմի համասցենարիստը։
Ջոնսը ծնվել է Լոս Անջելեսում, դերասանուհի Փեգգի Լիպտոնի և երաժիշտ Քուինսի Ջոնսի ընտանիքում[3]։