Ջովաննի Անտոնիո Կանալետտո
From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Անտոնիո Կանալետտո (իտալ.՝ Giovanni Antonio Canal, հոկտեմբերի 7, 1697(1697-10-07)[1], հոկտեմբերի 17, 1697(1697-10-17)[2], հոկտեմբերի 18, 1697(1697-10-18)[3][4][5][…] կամ 1697[6][5][7], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[8][9][2] - ապրիլի 19, 1758(1758-04-19)[10], ապրիլի 10, 1768(1768-04-10)[11][2], ապրիլի 19, 1768(1768-04-19)[12][13][14][…], ապրիլի 20, 1768(1768-04-20)[5][15][16] կամ 1768[6][5][7], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[8][9][2])[18], իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ։
Ջովաննի Անտոնիո Կանալետտո | |
---|---|
Ի ծնե | Giovanni Antonio Canal |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1697(1697-10-07)[1], հոկտեմբերի 17, 1697(1697-10-17)[2], հոկտեմբերի 18, 1697(1697-10-18)[3][4][5][…] կամ 1697[6][5][7] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[8][9][2] |
Վախճանվել է | ապրիլի 19, 1758(1758-04-19)[10], ապրիլի 10, 1768(1768-04-10)[11][2], ապրիլի 19, 1768(1768-04-19)[12][13][14][…], ապրիլի 20, 1768(1768-04-20)[5][15][16] կամ 1768[6][5][7] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[8][9][2] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | ռոկոկկո[17] |
Ժանր | Վեդուտա[8] և բնանկար[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | View of the Grand Canal? |
Մեկենասներ | Joseph Smith? |
Ուսուցիչ | Բեռնարդո Կանալ |
Աշակերտներ | Բերնարդո Բելոտո |
Ներշնչվել է | Ջովաննի Պաոլո Պանինի |
Հայր | Բեռնարդո Կանալ |
Ազգականներ | Pietro Bellotti? |
Giovanni Antonio Canal, il Canaletto Վիքիպահեստում |
Հիմնականում աշխատել է Վենետիկում, մասամբ՝ Հռոմում և Լոնդոնում։ Ստեղծել է բնանկար համայնապատկերներ՝ ճարտարապետական անսամբլներ, վենետիկյան հուշարձաններ և քաղաքային կյանքի գունեղ դրվագներ։
Նկարել է նաև երևակայական տեսարաններ՝ Capriccio-ներ, թեև այդ պատկերներում երևակայականի ու իրականի միջև սահմանը հստակ չէ[19]։ Բացի այդ, հեղինակել է գրավյուրներ՝ կիրառելով օֆորտի տեխնիկան։ 1746-ից 1756 թվականներին աշխատել է Անգլիայում, որտեղ նկարել է Լոնդոնի և նրանից հյուսիս ընկած վայրերի բազմաթիվ տեսարաններ[20]։ Անգլիայում եղել է չափազանց հաջողակ արվեստագետ՝ բրիտանացի առևտրական և արվեստի գործերի հավաքորդ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ, ում՝ Կանալետոյի գործերի չափազանց հարուստ հավաքածուն վաճառվել է Անգլիայի Գևորգ Երրորդ թագավորին[19]։