Ջոնի Դեփ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնի Դեփ (անգլ.՝ Johnny Depp, իսկական անուն ազգանունը՝ John Christopher «Johnny» Depp II, հունիսի 9, 1963(1963-06-09)[1][2][3][…], Օուենսբորո, Կենտուկի, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան։ Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։ Ավելի հանրահյատ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։
Ջոնի Դեփ անգլ.՝ Johnny Depp | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1963(1963-06-09)[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Օուենսբորո, Կենտուկի, ԱՄՆ[4] |
Կրթություն | Miramar High School? և Bournville School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, nightclub owner, կիթառահար, դերասան և երաժիշտ |
Ժանրեր | ռոք, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն |
Ընտրանի | Կարիբյան ծովի ծովահենները |
Ծնողներ | հայր՝ John Christopher Depp?[6], մայր՝ Betty Sue Wells?[6] |
Ամուսին(ներ) | Lori Allison?[7] և Էմբեր Հյորդ[7][8] |
Համատեղ ապրող(ներ) | Շերիլին Ֆենն, Վայնոնա Ռայդեր[9], Ջենիֆեր Գրեյ[10], Քեյթ Մոսս[9][11][10], Վանեսա Պարադի[9], Tally Chanel?[12] և Polina Glen?[13] |
Երեխա(ներ) | Ջեք Դեփ և Լիլի-Ռոուզ Դեփ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Hollywood Vampires? |
Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքեցին ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7,6 միլիարդ դոլար համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Ալիսան հրաշքների աշխարհում» (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Չառլին և շոկոլադի գործարանը» (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և «Զբոսաշրջիկ» (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում)[17][18][19]։