Ջոնաթան Սվիֆթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Սվիֆթ (անգլ.՝ Jonathan Swift, նոյեմբերի 30, 1667(1667-11-30)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1][4][3] - հոկտեմբերի 19, 1745(1745-10-19)[5][1][2][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1]), անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ։
Արագ փաստեր Ջոնաթան Սվիֆթանգլ.՝ Jonathan Swift, Ծնվել է ...
Ջոնաթան Սվիֆթ անգլ.՝ Jonathan Swift | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1667(1667-11-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1][4][3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1745(1745-10-19)[5][1][2][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1] |
Գերեզման | St Maria's Cathedral |
Գրական անուն | Isaac Bickerstaff, Lemuel Gulliver, M. B. Drapier և Simon Wagstaff |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, երգիծաբան, փիլիսոփա, իրավապաշտպան, պամֆլետիստ, անգլիկանական քահանա, գրող, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր, հրապարակախոս, մանկագիր, արձակագիր, հասարակական գործիչ և քահանա |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիայի թագավորություն[3] |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Հարթֆորդ Քոլեջ և Kilkenny College? |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ժանրեր | երգիծանք, էսսե, պրիտչա և Պամֆլետ |
Ուշագրավ աշխատանքներ | Գուլիվերի ճանապարհորդությունները, Համեստ առաջարկ և Տակառի հեքիաթը |
Կուսակցություն | Տորի |
Ամուսին | Էսթեր Ջոնսոն |
Համատեղ ապրող | Esther Vanhomrigh? |
Ջոնաթան Սվիֆթ Վիքիքաղվածքում | |
Jonathan Swift Վիքիպահեստում |
Փակել
Առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ (անգլ.՝ The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726), որում սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Ապրել է Դուբլինում (Իռլանդիա)՝ վարելով Սուրբ Պատրիկի տաճարի ավագ քահանայի (դեկան) պաշտոնը։