Ջենիֆեր Ջեյսոն Լի
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Ջեյսոն Լի (անգլ.՝ Jennifer Jason Leigh, փետրվարի 5, 1962(1962-02-05)[3][3][4][…], Հոլիվուդ, Լոս Անջելես), ամերիկյան դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և երգչուհի, առավել հայտնի «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» («Fast Times at Ridgemont High», 1982 թվական), «Միայնակ սպիտակ կին» («Single White Female», 1992 թվական), «Կարճ պատմություններ» («Short Cuts», 1993 թվական), «Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը» («Mrs. Parker and the Vicious Circle», 1994 թվական), «Ջորջիա» («Georgia», 1995 թվական) և «Դոլորես Քլեյբորն» («Dolores Claiborne», 1995 թվական)՝ ֆիլմերում խաղացած դերերով։ Լին հայտնի է շնորհիվ էկրանին դյուրազգաց, հոգեպես անհավասարակշիռ, խոցելի և բարդ կանանց խաղացած դերերով[5]։
Արագ փաստեր Ջենիֆեր Ջեյսոն Լիանգլ.՝ Jennifer Jason Leigh, Ծնվել է ...
Ջենիֆեր Ջեյսոն Լին 2015 թվականին | |
Ծնվել է | 1962 թվական փետրվարի 5 |
Ծննդավայր | Հոլլիվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Palisades Charter High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկուհի |
Այլ անուն(ներ) | Ջենիֆեր Լի Մորոու Jennifer Leigh Morrow |
Մասնագիտություն | դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1970 թվական-այժմ |
Ընտրանի | «Միայնակ սպիտակ կին», «Կարճ պատմություններ», «Դոլորես Քլեյնբորն» |
Ծնողներ | հայր՝ Վիկ Մորոու, մայր՝ Բարբարա Թերներ |
Ամուսին(ներ) | Նոա Բաումբախ |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյսոն Պատրիկ |
Երեխա(ներ) | Ռոմեր Էմանուել Բաումբախ (2010 թվական, մարտի 13) |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել