Պոլտերգեյսթ
From Wikipedia, the free encyclopedia
Պոլտերգեյսթ (գերմ.՝ poltern—«աղմկել»,«թակել», և գերմ.՝ geist—«ոգի», բառացիորեն՝ «աղմկող ոգի»), երևույթների տարածված անվանում, որոնք վերագրվում են միստիկ և պարանորմալ բնությանը, կապված չեն որևէ միստիկ արարածի կամ մշակութային կերպարի հետ (տան ոգի, ուրվական և այլն)։ Պոլտերգեյսթի գործողությունները, որպես կանոն, բնութագրվում են կողմնակի աղմուկով (թակոց, քայլեր), առարկաների անհետացմամբ, ինքնուրույն տեղափոխությմաբ կամ բոցավառմամբ։