Պալացցո Բալբի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պալացցո Բալբի ա Սան-Տոմա, (իտալ.՝ Palazzo Balbi), պալացցո (դղյակ) Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանում, գտնվում է Մեծ ջրանցքի դիմաց (իտալ.՝ volta de canal), Կա Ֆոսկարիի և Պալացցո Կաոտորտ Անգարանի միջև։ Դղյակը Վենետիկի նախագահի և տարածաշրջանային խորհրդի պաշտոնական նստավայրն է։
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ-Մուրանո-Բուրանո |
Վայր | Դորսոդուրո |
Գտնվում է ափին | Մեծ ջրանցք |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1582 |
Ճարտարապետ | Ալեսանդրո Վիտտորիա |
Պալացցո Բալբին կառուցվել է 16-րդ դարի 2-րդ կեսին, քանդակագործ Ալեսանդրո Վիտորիայի նախագծով։ Կառուցվել էր Վենետիկի պատրիցիանական տոհմի Բալբի ընտանիքի համար։ Պատվիրատուն Նիկոլո Բալբին էր։ Դղյակի բակը գործել է շուրջ 8 տարի՝ 1582 թվականից մինչև 1590 թվականը[1]։
Դղյակը բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ 1737 թվականին Լորենցո Բալբիի պատվերով է վերակառուցվել։ Շենքը զարդարված էր նկարիչ Յակոպո Գուարանայի աշխատանքներով[2]։ 1807 թվականին դղյակում հյուրընկալվել է Նապոլեոն Բոնապարտը[3]։ Տարբեր տարիներին շենքը հաճախ վարձակալության է տրվել։ Արդեն նրա հիմնադրի կտակում հիշատակվում է այն մասին, որ պալատի հարկերից մեկը միջնահարկի հետ միասին վարձակալվել է Ալմորո Պիզանիի կողմից։ Ի թիվս այլ վարձակալների, կան նաև Վալմարանի և Բիոնիի անունները։
1887 թվականին Պալացցո Բալբին անցել է Միքելանջելո Գուգենհայմին[4], որը նախընտրել է պալատը տեղավորել իր «արդյունաբերական արվեստի լաբորատորիաներ»-ում։ Նա շենքն արդիականացրել է և 1913 թվականին իր անձնական հավաքածուն արվեստի ստեղծագործությունների աճուրդի է հանել։ 1925 թվականին պալատում տեղավորվել է «Ադրիատիկայի Էլեկտրական հասարակությունը» (իտալ.՝ Società Adriatica di Elettricità)[2], որը զբաղվում էր պալատւ վերակառուցմամբ և հանգեցրել էր երկու մոնումենտալ աստիճաններից մեկի քանդմանը։
1971 թվականին շենքն անցել է Վենետո տարածաշրջանի սեփականությանը և դարձել է տարածաշրջանի նախագահի նստավայրը։ 1973 թվականին Պալացցո Բալբին կրկին վերակառուցման է ենթարկվել։
Շենքը ձեղնահարկում միջնահարկ ունեցող երեք հարկ ունի, միանգամայն սիմետրիկ ճակատ, որը ցույց է տալիս բարոկկո ոճով ճարտարապետության առաջին նշանները՝ վերածննդի ձևերի պահպանմամբ[1]։ Այս անցման կարևոր տարրը ճակատին կյարոսկուրոյի շեշտադրումն է[5]։
Առաջին հարկում՝ ճակատայն հատվածի կենտրոնում, գտնվում է պորտալը՝ կլոր կամարով, մասկարոնով և եռանկյունաձև տիմպանով[3]։ Ճակատայն մասում երկու փոքր մուտքեր կան, որոնք զարդարված են խառը գծային ձուլակտորներով[1]։
Գրանշանների տակ գտնվում են վեց փոքր օվալաձև պատուհաններ՝ մշակված քարից պատրաստված շրջանակներով։ Այս լեյտմոտիվը ոգեշնչված է Յակոպո Սանսովինոյի աշխատանքով, իսկ ավելի ուշ զարգացել է Բալդասարե Լոնգենան[1]։ Տանիքի վրա կան երկու ծածկոցներ, որոնք հիշեցնում են Պալացցո Բելլոնի Բատագիային։ Դղյակում 18-րդ դարից պահպանվել են Յակոպո Գուարանայի որմնանկարները։
Իտալացի պատմաբան Ջուզեպպե Տասինին հայտնել է Պալացցո Բալբիի շինարարության հետ կապված անեկդոտի մասին․ այդ ժամանակաշրջանում դղյակի պատվիրատուն՝ Նիկոլո Բալբին ապրում էր վարձակալված բնակարանում։ Մի անգամ, մոռանալով վճարել տան վարձը, Նիկոլոն բախվել է տանտիրոջ հետ։ Վիրավորվելով տանտիրոջից՝ Բալբին վճարել է տան վարձը և, միաժամանակ, որոշել է կառուցել սեփական տունը։ Այնուհետև նա ընտանիքի հետ տեղափոխվել է տանտիրոջ տան դիմաց գտնվող «լողացող» տունը, միայն նրա համար, որ տանտիրոջ տան վրա լույս չընկնի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.