Չեխական արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
ճարտարապետությունը և կերպարվեստը, Չեխիայում պահպանվել են հին քարի դարի քանդակներ, նոր քարի դարի խեցեղեն, նախասլավոնների արվեստի, հալշտատյան մշակույթի և լատենյան մշակույթի հուշարձաններ, 7-րդ դարի հին սլավ, խեցեղեն անոթներ, 8—10-րդ դարերում գերանակապ ամրություններով սլավ, քաղաքների ավերակներ, արծաթե, ոսկե և բրոնզե զարդեր։ Կաթոլիկություն ընդունելուց հետո կառուցվել են ինչպես բյուզանդական, այնպես էլ արևմտաեվրոպական, հիմնականում՝ կարոլինգյան օրինակներին մոտ քարե եկեղեցիներ։ 11—13-րդ դարերում ձևավորվել է ռոմանական ոճը։ 11— 13-րդ դարերում կերպարվեստում խաչաձևվել են Գերմանիայի և Բյուզանդիայի ազդեցությունները։ 13-րդ դարի կեսից 15-րդ դարի 1-ին կեսը ծաղկել է գոթական արվեստը։ Կամարային խիզախ կոնստրուկցիաներով են Պերնշաեյն դղյակը Լիուոոմիշլում Պրահայի Վալդշաեյնի պալատի լոշիան, Պիսեկի, Ռոուդնիցեի 13—14-րդ դարերի կամուրջները։ 14— 15-րդ դարերում վերակառուցվել են հին քաղաքները և կառուցվել նորերը։ Կոմպոզիցիայի համամասնությամբ առանձնանում է Կառլշտեյն դղյակը։ 15-րդ դարի 2-րդ կեսին 16-րդ դարի սկզբին ճարտարապետության մեջ ուժեղացել է դեկորատիվ կողմը։ Բազիլիկներին փոխարինել են դահլիճավոր տաճարները։ 14-րդ դարում կերպարվեստում ստեղծագործաբար յուրացվել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի գեղարվեստական ավանդույթները, գոթիկայի շրջանի ռեալիստական միտումները բարձունքի են հասել 14-րդ դարի 2-րդ կեսին Կառլոս IV-ի օրոք։ 14-րդ դարի վերջին տարածվել է «մեղմ ոճը»։ 15-րդ դարի սկզբին կերպարվեստում ակնառու է աշխարհիկ, երբեմն էլ՝ հակակղերական ուղղվածությունը։ 14—15-րդ դարերում ծաղկում են ապրել մանրանկարչությունը և դեկորատիվ-կիրառական արվեստը։ Չեխիայում Հաբսբուրգների դինաստիայի տիրապետության հաստատումից հետո ուժեղացել է աշխարհիկ արվեստը։ Ճարտարապետության մեջ տարածվել է Վերածննդի ոճը։ 15-րդ դարի վերջին 16-րդ դարի Վերածննդի ոճը թափանցել է եկեղեցական գեղանկարչության մեջ։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |