Չարլի Փութ
ամերիկացի երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Օթո Փութ Կրտսեր (անգլ.՝ Charles Otto Puth Jr., դեկտեմբերի 2, 1991(1991-12-02), Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[3][4][5][6], ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է 2015 թվականի իր See You Again երգի համար, որի հեղինակն է և պրոդյուսերներից մեկը։ Երգը գրվել է Ֆորսաժ 7 ֆիլմի համար՝ որպես հարգանքի տուրք հանգուցյալ Փոլ Ուոքերին։ Չարլի Փութը ներկայացրել է երգը Վիզ Խալիֆայի հետ։
Չարլի Փութ | |
---|---|
Չարլի Փութը 2016 թվականի մարտի համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Charlie Puth |
Ի ծնե անուն | անգլ.՝ Charles Otto Puth Jr. |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1991(1991-12-02) (32 տարեկան) Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | DJ producer, երգերի հեղինակ, երաժշտական գործիքավորող, յություբեր, երգիչ և երաժիշտ |
Երգչաձայն | baritenor? |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Atlantic Records և eleveneleven? |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ (2013)[1], Rumson-Fair Haven Regional High School? (2010)[1] և Մանհեթենի երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
Կայք | charlieputh.com |
Ստորագրություն | |
Charlie Puth Վիքիպահեստում |
Փութին շատերը սկսեցին ճանաչել ՅուԹյուբում ներբեռնած տեսահոլովակների շնորհիվ։ See You Again երգի հաջողությունից հետո նա ձեռք բերեց ավելի մեծ ճանաչում և թողարկեց բազմաթիվ նոր երգեր, որոնցից էր իր դեբյուտային սինգլը՝ Marvin Gaye-ը, որը ներկայացնում էր Մեգան Թրեյնորի հետ։ Երգը գլխավորում էր Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության հիթ շքերթները և Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը։
Փութի դեբյուտային ստուդիական ալբոմը կոչվում է Nine Track Mind: Այն թողարկվել է 2016 թվականի հունվարին[7]։ Ալբոմին նախորդել են One Call Away և We Don't Talk Anymore սինգլները, որոնք Billboard Hot 100-ում համապատասխանաբար զբաղեցրել են 12-րդ և 9-րդ հորիզոնականները։