Ունդեցիմա
From Wikipedia, the free encyclopedia
Ունդեցիմա (լատին․՝ undecimus՝ տասնմեկերորդ), երաժշտական ինտերվալ տասնմեկ աստիճան մեծությամբ, նշանակվում է 11 թվով։
Գերազանցում է օկտավայի ծավալը։ Հաճախ դիտարկվում է որպես բաղադրյալ ինտերվալ, որը բաղկացած է օկտավայից և կվարտայից։ Կվարտայի պես՝ կարող է լինել մաքուր և մեծացված։ Մաքուր ունդեցիման (մ.11) պարունակում է տասնյոթ կիսատոն, մեծացվածը (մեծ.11)՝ տասնութ։ Հարմոնիայում ունդեցիման գործառութորեն համապատասխանում է կվարտային։
Ջազային երաժշտության մեջ ունդեցիման հինգերորդ տերցիան է՝ հարաբերած հիմնական տոնի։