Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան (անգլ.՝ Williamson Art Gallery and Museum), գտնվում է Քլաուգտոնում, Բիրքենհեդում, Մերսեյսայդում, Անգլիայում և այնտեղ պահվում է Վիրալի արվեստի հավաքածուն։
Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և local authority museum? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Ուիրրալ[2] |
Հասցե | Slatey Road, Birkenhead CH43 4UE[3] |
Կայք | williamsonartgallery.org(անգլ.) |
Բացվել է 1928 թվականաի դեկտեմբերի 1-ին, մեկհարկանի Գեորգիական ոճով շինություն է, որը նախագծվել է տեղական միջավայրի հետ միավորվելու նպատակով։ Թանգարանի հիմնադրմանը ֆինանսապես աջակցել են Ջոն Վիլիամսոնը և նրա որդի Պատրիկ Վիլիամսոնը[4]։
Այդ հավաքածուն ներառում է Վիկտորյական դարաշրջանի յուղանկարներ, այդ թվում նաև Ալբերտ Մուրի և Ֆիլիպ Ստիրի աշխատանքները, Անգլիական ջրանկարներ, Լիվերպուլյան կերամիկա և Մեծ Բրիտանիայի ամնեամեծ հանրային` Դելլա Ռոբիայի կավագործության հավաքածուն։ Այն նաև ունի նավերի մոդելների մեծ հավաքածու, որոնք կենտրոնացված են Cammell Laird և Mersey Ferries նավաշինական ընկերություններում, որոնք օգտագործվել են Մերսի գետի վրա։
Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ, որոնք կարող են ներառել ազգային և միջազգային հայտնի արվեստագետների կողմից աշխատանքներ։ Այնտեղ պարբերաբար անց են կացվում երաժշտական համերգներ և պատկերասրահը նաև վայր է արվեստի և ձեռագործության աշխատարանների անց կացման համար։