Ուիլլա Քեսր
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլլա Սիբերթ Քեսր, նաև՝ Քեզր[9] (անգլ.՝ Willa Sibert Cather, դեկտեմբերի 7, 1873(1873-12-07)[1][2][3][…], Gore, Ֆրեդերիկ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5] - ապրիլի 24, 1947(1947-04-24)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][10][11][12]), ամերիկացի գրող, որը լայն ճանաչման է արժանացել հատկապես ամերիկյան սահմանի՝ Վայրի արևմուտքի յուրացման գոտու կյանքն արտացոլող վեպերի շնորհիվ, առաջին հերթին՝ գեղարվեստական մեծածավալ այնպիսի ստեղծագործությունների, ինչպես՝ «Օ՛, պիոներներ»-ը (O Pioneers!, 1913), «Արտույտի երգը» (The Song of the Lark, 1915) և «Իմ Անտոնիան» (My Ántonia, 1918): 1923 թվականին նրան «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել «Մեզանից մեկը» (One of Ours, 1922) վեպի համար, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Ուիլլա Քեսր անգլ.՝ Willa Cather | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1873(1873-12-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Gore, Ֆրեդերիկ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1947(1947-04-24)[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Գերեզման | Old Burying Ground |
Մասնագիտություն | վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Alexander's Bridge?, O Pioneers!?, The Song of the Lark?, Իմ Անտոնիա, One of Ours?, A Lost Lady?, The Professor's House?, My Mortal Enemy?, Death Comes for the Archbishop?, Shadows on the Rock?, Lucy Gayheart?, Sapphira and the Slave Girl?, April Twilights?, The Troll Garden?, Youth and the Bright Medusa?, Obscure Destinies?, The Old Beauty and Others? և Five Stories? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Պարգևներ | |
Willa Cather Վիքիպահեստում |