Ոսկե ձուկ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե ձուկ (լատին․՝ Carassius auratus), ծածանների ցեղի ձկների ենթատեսակ։ Նրա նախահայրը մարդու կողմից ընտելացվել է դեռևս մեր թվարկության VII դարում[1], և հանդիսանում է ակվարիումային ձկների ամենահայտնի ցեղերից մեկը, որն ներառում է ակվարիումային ձկների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են բազմադարյա հիբրիդացման ու սելեկցիայի արդյունքում, ինչն էլ իր հերթին մուտացիայի արդյունք է։ Տնային ու առվային «ոսկե ձկների» հին անվանումներից է «ոսկե ծածաները», որն առաջացել է ընդհանուր համակարգային գիտական անվանումից՝ Ծածաններ։
Ոսկե ձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Carassius auratus auratus (Linnaeus, 1758)
| ||||||||||||||
|
Չինաստանում ձկների բուծման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 10-12-րդ դարերում։ 1611 թվականին այն տարվել է Պորտուգալիա, 1728 թվականին՝ Անգլիա։ Ճապոնիայում ձկներին սկսել են բուծել 16-րդ դարում, իսկ Ռուսաստան է բերվել 17-րդ դարի վերջին։ Մուտացիոն ընտրության և հիբրիդացման շնորհիվ ստացվել են ձկների մեծ թվով ցեղեր, որոնք տարբերվում են գեղեցիկ գունավորմամբ, մեծ, երկար լողակներով, խոշոր աչքերով և այլն։ Բարենպաստ պայմաններում ձկները սեռահասուն է դառնում կյանքի երկրորդ տարում։ Էգը ձվադրում է մինչև 2-3 հազար ձկնկիթ։ Կյանքի տևողությունը ակվարիումում 15-35 տարի է։ Սնվում է թրթուրներով, ջրալվերով, մսի փոքրիկ կտորներով, անձրևորդերով, զանազան շիլաներով և հացով։