Ոսկե գլոբուս (2019)
From Wikipedia, the free encyclopedia
76-րդ ամենամյա Ոսկե գլոբուս մրցանակի հանձնման արարողություն (2018 թվականին կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության բնագավառում ունեցած վաստակի համար), տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 6-ին Բևեռլի Հիլզի հյուրանոցում (Բևեռլի Հիլզ, Լոս-Անջելես, Կալիֆորնիա)։ Թեկնածուները հայտարարվել էին միջոցառումից մեկ ամիս առաջ։ Արարողությունը հեռարձակվել է NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում, որպես հաղորդավարներ առաջին անգամ հանդես են եկել դերասաններ Սանտրա Օհը և Էնդի Սեմբերգը[1][2]։
Դերասան Ջեֆ Բրիջեսը կինեմատոգրաֆիայի բնագավառում ձեռքբերումների համար արժանացել է Սեսիլ Բլաունտ դե Միլլի անվան պատվավոր մրցանակի[3]։
Արարողությանը առաջին անգամ շնորհվել է նոր հատուկ մրցանակ հեռուստատեսության ոլորտում նվաճման համար (Սեսիլ Բլաունտ դե Միլլի անվան մրցանակի հեռուստատեսային անալոգ)։ Մրցանակը կոչվում է ի պատիվ դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի թեկնածու Քերոլ Բյորնեթի, վերջինս դարձավ նոր մրցանակի առաջին հավակնորդը[4][5]։