ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ)
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո-2012-ի ընտրական փուլի մրցաշարը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 11-ը և որոշել է 2012 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակիցներին։ Ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի էր ունեցել 2010 թվականի փետրվարի 7-ին Վարշավայում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընտրական մրցաշարին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 53 անդամներից 51 թիմ։ Լեհաստանն և Ուկրաինան նախօրոք արժանացել էին եզրափակիչում հանդես գալու իրավունքին որպես հյուրընկալող երկրներ։ Բոլոր 51 թիմերը բաժանվել էին 9 խմբի՝ 6 խումբ 6 թիմերով և 3 խումբ 5 թիմերով։ Ինը խմբի հաղթողներն և լավագույն երկրորդ տեղ գրաված թիմը նվաճեցին Եվրո-2012-ի ուղեգրեր։ Մնացած 8 թիմերը, որոնք իրենց խմբերում երկրորդ տեղն էին զբաղեցրել, մրցեցին մնացած չորս տեղերի համար։
Նախքան վիճակահանությունը ՈՒԵՖԱ-ն հաստատեց, որ քաղաքական նկատառումներով, Եվրո-2012 ընտրական փուլում Հայաստանը մի խմբում չի լինի Ադրբեջանի հետ (Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով) և Վրաստանը չի լինի մի խմբում Ռուսաստանի հետ (Հարավային Օսիայի շուրջ վեճի պատճառով)։ Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին A խմբում, և ՈՒԵՖԱ-ն ստիպված էր Հայաստանին տեղափոխել B խումբ։