Շարիտե
From Wikipedia, the free encyclopedia
Շարիտե (ֆր.՝ Charité բառացի՝ «գթասրտություն»), Բեռլինի չորս շրջաններում տեղակայված կլինիկական համալիր, Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցը[2]։ Բեռլինի Հումբոլդտի ի և Բեռլինի ազատ համալսարանների համալսարանական կլինիկան է։ Համագործակցում է բազմաթիվ հետազոտական կենտրոնների հետ, ինչի շնորհիվ համարվում է Գերմանիայի առավելագույն գիտական բժշկական հաստատություններից մեկը։ 2012 թվականից մինչև 2020 թվականը Ֆոկուսի (Focus) կողմից այն անվանվել է Գերմանիայի ավելի քան 1000 հիվանդանոցներից լավագույնը[3][4]։ 2019 և 2020 թվականներին Նյուսուիք (Newsweek) գնահատել է Շարիտեն, որպես աշխարհի հինգերորդ և Եվրոպայի լավագույն բուժհաստատություն[5]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում գերմանացի Նոբելյան մրցանակակիրների կեսից ավելին, ներառյալ Էմիլ ֆոն Բերինգը, Ռոբերտ Քոչը և Պոլ Էրլիչը, աշխատել են Շարիտեում[6]։ Մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ բուժվել են Շարիտեում, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով օրթոպեդիկ բաժանմունքում ստացել է մենիսկի բուժում , իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայից, Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանից[7][8][9]։
Շարիտե Charité – Berlin University of Medicine | |
---|---|
Աշխարհագրություն | |
Տեղադրություն | Charitéplatz 1, Berlin., Գերմանիա |
Հիվանդանոցի տեսակ | հանրային հիվանդանոց |
Ղեկավար | Heyo K. Kroemer[1] |
Պատմություն | |
Հիմնադրված | 1710-05-16 (313 տարի առաջ) |
Հղումներ | |
Կայք | www.charite.de |